Ադրբեջանի տարածքում հայտնված երկու անչափահասները հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: