Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿ
Քաղաքականություն

Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ՝ գերակշռող ազգային օրակարգի հավատարմությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«ՀՀ խոտանած իշխանությունը, հայատյաց տրամաբանությամբ գործող վարչախումբը գործում է համակարգված ու փուլային գործողությունների ծրագրով։

Հայակործան իշխանությունը 2018-ից ի վեր ոչ թե սոսկ ձախողումներ է ունեցել, այլ հետևողականորեն քանդել է հայոց պետականությունն ու ինքնությունը․

Փաշինյանի սադրիչ, պառակտող և իրականությունը խեղաթյուրող քաղաքականությունը հանգեցրեց 2020-ի պատերազմին, որն առ այսօր կանգ չի առել։ Նա հրապարակավ համոզում էր, որ ինքն է այն «փրկիչը», որը «հաղթելու է», այնինչ պատերազմը սկսվել էր նախապես հայտնի և կանխատեսելի սցենարով։ Արդյունքը՝ հազարավոր զոհեր, գերիներ, Արցախի ռազմական ու քաղաքական կազմաքանդում։2022-ին նա Պրահայում հրապարակային ճանաչեց Արցախի պատկանելությունը Ադրբեջանին, նպաստելով ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, այնուհետ հայաթափմանը։ 2023-ի սեպտեմբերին՝ Ալիևի ագրեսիայի պահին, Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց, չհայտարարեց վտանգ կամ դիմադրություն։ Դա ոչ թե սխալ էր, այլ գիտակցված չեզոքացում, որի արդյունքում Արցախը հայաթափվեց։Անհայտ սկզբունքներով քարտեզների շուրջ բանակցությունների արդյունքում Սյունիքի տարբեր համայնքների տարածքներ փոխանցվում են Ադրբեջանին՝ առանց խորհրդարանական քննարկման, հանրաքվեի կամ որևէ ժողովրդավարական մեխանիզմի։ Նորագույն դեպքն է՝ երկու անչափահասների հայտնվելը թշնամու վերահսկողության տակ՝ բաց սահմանների և պետական վերահսկողության բացակայության հետևանքով։Այդ ամենին զուգահեռ՝ գրոհ է սկսում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ փորձելով վարկաբեկել Վեհափառին անձնական մեղադրանքներով։ Սա պետականազրկված հանրույթում վերջին հենասյան՝ եկեղեցու հեղինակության դեմ մարտ է։ Մինչ երեխաներ են գերեվարվում, նա խոսում է կաթողիկոսի կուսակրոնության ուխտից և շնորհավորում ադրբեջանին բայրամի կապակցությամբ։Փաշինյանն իր թիմի միջոցով ակտիվ քարոզ է իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես ծույլ, պահանջատեր, «գողացված Հայաստան» տերմինով խեղաթյուրելով պատմական արդարությունը։

Ցանկացած քաղաքական ուժ, մտավորական, հոգևոր, հասարակական շերտ պետք է ընդունի՝ հայկական պետականությունը գտնվում է կազմաքանդման ծրագրի վերջին փուլում։

Մեր առաջնահերթ քաղաքական օրակարգը պետք է լինի՝

Արժեհամակարգային քաղաքական վերաիմաստավորում՝ Արցախով, Սյունիքով, Հայ եկեղեցով ու պետական սահմաններով։

Արժեքները չեն կարող երկրորդական լինել, երբ պետականությունը հարձակման տակ է։

Պետականության վերականգնում՝ խորհրդարանական, համաժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանության փոփոխության միջոցով։

Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ, որում գերակշռում է ոչ թե ընդդիմադիրությունը փաշինյանին, այլ ազգային օրակարգի հավատարմությունը։

Միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի վերակենդանացում։

Չնայած պարտադրանքներին՝ սա իրավական, ոչ թե ընդամենը ուժային խնդիր է։ Քաղաքական կամքով սա կարող է վերադառնալ օրակարգ։

Սյունիքի սահմանազերծման գործընթացի արգելակումը՝ հանրային ճնշման, իրավական վերլուծությունների, փաստահավաք աշխատանքի միջոցով։

Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա։

Հայ եկեղեցու հեղինակության պաշտպանություն՝ որպես պատմական ինքնության հենասյուն։

Քաղաքական դաշտը պարտավոր է ուղիղ պաշտպանել Վեհափառին՝ ոչ անձի, այլ ինստիտուտի պաշտպանության համատեքստում։

Արցախցիների իրավունքների պաշտպանություն՝ ներսում և դրսում։

Բռնի տեղահանված արցախահայության հարցը պետք է լինի ներքաղաքական ու միջազգային քաղաքական օրակարգի մշտական մաս։ Դա նաև վերադարձի իրավունքի կենսունակության հիմքն է։

Այս պահին մեր պայքարը իշխանության դեմ չէ միայն։

Սա քարոզչական, քաղաքական և հոգևոր դիմադրության անհրաժեշտություն է՝ պետականության փրկության համար։

Պետք չէ սպասել սցենարի ավարտին։ Մենք հիմա կանգնած ենք Հայոց պետականության գոյության եզրագծին։ Ճանաչել դա՝ նշանակում է սկսել ճիշտ գործել։