Ինչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս
Հասարակություն

Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա. Մետաքսյա Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․

«ՀՀ խոտանած իշխանությունը, հայատյաց տրամաբանությամբ գործող վարչախումբը գործում է համակարգված ու փուլային գործողությունների ծրագրով։

Հայակործան իշխանությունը 2018-ից ի վեր ոչ թե սոսկ ձախողումներ է ունեցել, այլ հետևողականորեն քանդել է հայոց պետականությունն ու ինքնությունը․

Փաշինյանի սադրիչ, պառակտող և իրականությունը խեղաթյուրող քաղաքականությունը հանգեցրեց 2020-ի պատերազմին, որն առ այսօր կանգ չի առել։ Նա հրապարակավ համոզում էր, որ ինքն է այն «փրկիչը», որը «հաղթելու է», այնինչ պատերազմը սկսվել էր նախապես հայտնի և կանխատեսելի սցենարով։ Արդյունքը՝ հազարավոր զոհեր, գերիներ, Արցախի ռազմական ու քաղաքական կազմաքանդում։

2022-ին նա Պրահայում հրապարակային ճանաչեց Արցախի պատկանելությունը Ադրբեջանին՝ նպաստելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, այնուհետ հայաթափմանը։ 2023-ի սեպտեմբերին՝ Ալիևի ագրեսիայի պահին, Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց, չհայտարարեց վտանգ կամ դիմադրություն։ Դա ոչ թե սխալ էր, այլ գիտակցված չեզոքացում, որի արդյունքում Արցախը հայաթափվեց։

Անհայտ սկզբունքներով քարտեզների շուրջ բանակցությունների արդյունքում Սյունիքի տարբեր համայնքների տարածքներ փոխանցվում են Ադրբեջանին՝ առանց խորհրդարանական քննարկման, հանրաքվեի կամ որևէ ժողովրդավարական մեխանիզմի։ Նորագույն դեպքն է  երկու անչափահասների հայտնվելը թշնամու վերահսկողության տակ՝ բաց սահմանների և պետական վերահսկողության բացակայության հետևանքով։

Այդ ամենին զուգահեռ՝ գրոհ է սկսում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ փորձելով վարկաբեկել Վեհափառին անձնական մեղադրանքներով։ Սա պետականազրկված հանրույթում վերջին հենասյան՝ եկեղեցու հեղինակության դեմ մարտ է։ Մինչ երեխաներ են գերեվարվում, նա խոսում է կաթողիկոսի կուսակրոնության ուխտից և շնորհավորում Ադրբեջանին բայրամի կապակցությամբ։

Փաշինյանն իր թիմի միջոցով ակտիվ քարոզ է իրականացնում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես ծույլ, պահանջատեր՝ «գողացված Հայաստան» տերմինով խեղաթյուրելով պատմական արդարությունը։

Ցանկացած քաղաքական ուժ, մտավորական, հոգևոր, հասարակական շերտ պետք է ընդունի՝ հայկական պետականությունը գտնվում է կազմաքանդման ծրագրի վերջին փուլում։

Մեր առաջնահերթ քաղաքական օրակարգը պետք է լինի՝  արժեհամակարգային քաղաքական վերաիմաստավորում՝ Արցախով, Սյունիքով, Հայ եկեղեցով ու պետական սահմաններով։

Արժեքները չեն կարող երկրորդական լինել, երբ պետականությունը հարձակման տակ է։

Պետականության վերականգնում՝ խորհրդարանական, համաժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանության փոփոխության միջոցով։ Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ, որում գերակշռում է ոչ թե ընդդիմադիրությունը Փաշինյանին, այլ ազգային օրակարգին հավատարմությունը։

Միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի վերակենդանացում։

Չնայած պարտադրանքներին՝ սա իրավական, ոչ թե ընդամենը ուժային խնդիր է։ Քաղաքական կամքով սա կարող է վերադառնալ օրակարգ։

Սյունիքի սահմանազերծման գործընթացի արգելակումը՝ հանրային ճնշման, իրավական վերլուծությունների, փաստահավաք աշխատանքի միջոցով։ Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա։

Հայ եկեղեցու հեղինակության պաշտպանություն՝ որպես պատմական ինքնության հենասյուն։

Քաղաքական դաշտը պարտավոր է ուղիղ պաշտպանել Վեհափառին՝ ոչ անձի, այլ ինստիտուտի պաշտպանության համատեքստում։

Արցախցիների իրավունքների պաշտպանություն՝ ներսում և դրսում։

Բռնի տեղահանված արցախահայության հարցը պետք է լինի ներքաղաքական ու միջազգային քաղաքական օրակարգի մշտական մաս։ Դա նաև վերադարձի իրավունքի կենսունակության հիմքն է։

Այս պահին մեր պայքարը իշխանության դեմ չէ միայն։ Սա քարոզչական, քաղաքական և հոգևոր դիմադրության անհրաժեշտություն է՝ պետականության փրկության համար։

Պետք չէ սպասել սցենարի ավարտին։ Մենք հիմա կանգնած ենք Հայոց պետականության գոյության եզրագծին։ Ճանաչել դա՝ նշանակում է սկսել ճիշտ գործել»։