ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը
Հասարակություն

Եթե ընդդիմությունը` էշի ականջում քնած, պետք է նստի ու սպասի ընտրություններին՝ էլ ինչո՞վ է տարբերվում Նիկոլից

Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է՝ սլաքներն ուղղել է դեպի Հայ առաքելական եկեղեցին, ասել է թե՝ դեպի քրիստոնեությունն ու կրոնը։ Չի քննարկվում այլևս այն, որ սա Ադրբեջանի թելադրանքն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունները հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ մայիսի 22-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անարգեց հայ եկեղեցին, սրբավայրերը, քրիստոնեության գաղափարախոսությունը՝ հայտարարելով, թե՝ Էջմիածինը հիմնադրվել է «ադրբեջանական հողերի վրա»։

Մի խոսքով` Նիկոլն Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելով, եկած-չեկած, հերոսների արյունը ջուր է դարձնում, ոչնչացնում արժեհամակարգը, կասկածի տակ դնում Ցեղասպանությունը, խեղաթյուրում Հայոց պատմությունը, զրոյացնում հաղթանակները, դժվարացնում մարդկանց կյանքն ու նպաստում արտագաղթին, ծաղրում իր «հպարտ ժողջանին» ու, ի վերջո, քարկոծում եկեղեցին, որը հայ ազգի գոյատևման գրավականն է եղել դարեր շարունակ։

Թերևս նրա այս հայտարարություններն են առիթ տվել Փաշազադեին հայտարարել, թե իր պատվից ցածր է համարում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իր հանդիպումը։ 

Այս համատեքստում Փաշինյանն այսօր ևս մի ակորդ նետեց՝ կոչ հանելով եկեղեցու հետևորդներին, այսինքն՝ հայ քրիստոնյաներին, հավաքվել ու վտարել կաթողիկոսին, քանի որ, նրա խոսքով, Կաթողիկոսը «սրբապիղծ է»։

Եկեղեցուն ուղղված հարվածները թերևս անմիջական հարված են ուղղված հայոց պետականությանը, քանի որ պետության հիմքում կանգնած է նաև եկեղեցին։ Մյուս կողմից էլ այդ հայտարարությունները կարող են ներքին բախումների առիթ դառնալ, ինչն իր հերթին դարձյալ կթուլացնի պետության հիմքերը։

Ամեն դեպքում, վաղուց արդեն ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի, բայց ոչ թե Նիկոլի կոչով եկեղեցու դեմ, այլ եկեղեցու հետ միասին՝ գործող իշխանության դեմ։ Բայց սա ոչ միայն եկեղեցին պետք է անի, այլև այս հարցում թերևս ընդդիմությունը ևս բավականին շատ անելիքներ ունի։ Սակայն ընդդիմադիրները, ինչպես ժողովուրդն է ասում՝ էշի ականջում քնած է, իսկ ընդդիմության այլընտրանք չկա։

Մարդիկ վաղուց արդեն ոչ ոքի չեն վստահում ու չեն տեսնում ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը քանիցս մարդկանց հանեց փողոց ու մաշեց նրանց այդ փողոցում՝ սպառելով նրանց ուժն ու մարելով հավատը։

Նիկոլն էլ, հասկանալով, այս ամենը, անարգել ու արդեն անթաքույց, գործում է ի շահ Ադրբեջանի՝ սպասարկելով թշնամու օրակարգը։

Իսկ ինչի՞ է սպասում ընդդիմությունը՝ 2026 թվականի ընտրություններին, հավատալով, որ հասարակությունը, Նիկոլից զզված, կարող է իրենց բերել իշխանության։

Մինչդեռ ընդդիմության նպատակը պետք է լինի այսօր մեր երկրի վարկանիշը փրկելը, ոչ թե վաղը ավերակների վրա թագավորելը։ Էլ ո՞ւր մնաց նրանց ամպագոռգոռ հայրենասիրական ու կենացային ճառերը։ Եթե նրանք ևս պետք է նստեն ու սպասեն ընտրություններին և մատը մատին չտան, ապա էլ ինչո՞վ են տարբերվում Նիկոլից, ով մաս-մաս թուրքին է տալիս երկիրը։

Արմինե Մկրտումյան