Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար դիմել է ԱԺ-ին
Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ: ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։