Առողջապահության նախարարի վարորդն ամրակապված չէր, նաև երեխային նստեցրել էր դիմացի նստատեղին (տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնանիսյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ՀՀ առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենայի առջեւի նստատեղին երեխա է նստած։
«Պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար»,– գրել է նա։
Տեսանյություն երեւում է, որ Իոաննիսյանը իր մեքենայից դիմում է նախարարի մեքենան վարող երիտասարդին. «Նորմա՞լ է, որ առողջապահության նախարարի մեքենայում երեխային առջեւում նստած է։ Ասենք, ի՞նչ օրինակ եք ցույց տալիս։ Դուք շատ վատ օրինակ եք ցույց տալիս։ Նաեւ ամրակապված չեք»։
Ի պատասխան նախարարի վարորդը փորձում է արդարանալ. «Մտել էր մոյկա, չուզեցա երեխային հետեւը նստացնել։ Ամրակապվելն էլ, մտանք խանութ, եկա մոռացա գցել»։