Ատրճանակն ու փամփուշտները թողել էր տաղավարում և զանգել ոստիկանություն
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 8-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հրազդանի Ծովինար լճի երկաթյա տաղավարներում զենք-զինամթերք է թողել։
Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները Հրազդան-Բջնի ճանապարհին՝ Ծովինար ջրամբարի հարակից տաղավարում, հայտնաբերել են «ՏՏ» մոդելի ատրճանակ՝ դատարկ պահունակով, և 7 փամփուշտ։
Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: