ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը
Հասարակություն

Աննա Հակոբյանը կրթությունը կշարունակի Չինաստանում

Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան՝ երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։

«Հերթական այցի ժամանակ, երբ գտնվում էի Չինաստանում ու տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ապրում այդ հզոր պետությունում, մտածեցի, որ մեր շատ խնդիրների պատճառը կրթական է»,- նշել է տիկին Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման մի քանի հանդիպումների ժամանակ։

Կրթությունը՝ որպես կյանքի մշտական ուղեկից (life-long learning)

Հենց այս փորձառությունից տպավորված էլ՝ Աննա Հակոբյանը անցյալ տարի նախաձեռնեց «Կրթվելը նորաձև է» շարժումը, որն այս պահին արդեն ընդգրկում է մոտ 8000 մասնակից և հասցրել է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի 19 համայնքում։ Շարժման նպատակը անդադար կրթվելը (life-long learning) մեզանում վարակիչ դարձնելն է՝ հասցնելով Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ապրող մարդկանց:

Ակադեմիական կյանքում տարիների դադարից հետո բարձրագույն կրթությունը շարունակելով Չինաստանում՝ տիկին Հակոբյանը նաև օրինակ է ծառայում։ Նրա համոզմամբ` մարդը պետք է մշտապես բաց լինի գլոբալ փորձի առջև և այն տեղայնացնելով՝ ծառայեցնի հանրային ընդհանուր զարգացմանը։

Պեկինում Աննա Հակոբյանը կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն:

Երբ փետրվարին սկսվեցին ընդունելության փուլերը, այդ թվում և հարցազրույցի հատվածը, պրոֆեսորադասախոսական կազմը հենց առաջին իսկ հարցազրույցից շատ տպավորվեց տիկին Աննա Հակոբյանի կրթվելու ձգտումով, իր պատասխաններով ու նպատակներով: Նրանց ջերմ խոսքերն ու բարձր գնահատականը էլ ավելի են պարտավորեցնում տիկին Հակոբյանին լավագույնս ուսանել և իր կրթությունը ծառայեցնել համընդհանուր նպատակի:

Հայաստան-Չինաստան բարեկամություն՝ կրթության կամուրջ

Տիկին Հակոբյանի այս նախաձեռնությունն ամրապնդում է Հայաստան-Չինաստան բազմամյա բարեկամությունը։ Չինաստանը և Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ խորքային փիլիսոփայական և մշակութային ընդհանրություններով։ Աննա Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ՝ փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։

Մարինեի պատմությունը՝ կամքի և կրթության ուժի ապացույց

«Կրթվելը նորաձև է» շարժման ոգեշնչող արդյունքներից է նաև Մարինե Հակոբյանի պատմությունը, որը մասնակցել է շարժման հանդիպումներին և, ոգեշնչվելով Աննա Հակոբյանի` ինքնակրթվելու, զարգանալու կոչով, որոշել է բաց թողած ուսումը լրացնել և Հայաստանում համալսարան ընդունվել։ Նա երազում է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ ուսանելու մասին:

«Իմ քայլը» հիմնադրամը չէր կարող անտարբեր մնալ այս ոգեշնչող ու օրինակելի պատմության հանդեպ ու սատարում է Մարինե Հակոբյանին՝ իր նպատակին հասնելու ճանապարհին: Տեսնելով նրա ձգտումն ու պատրաստակամությունը` հիմնադրամը ողջ ճանապարհի ընթացքում լինելու է Մարինեի կողքին` հոգալով ուսման բոլոր ծախսերը, աջակցելով քննությունների նախապատրաստման, ընդունելության հարցերում:

Մարինե Հակոբյանը ապրիլյան պատերազմում անմահացած Ժորա Եսայանի մայրն է:

Հիմնադրամի նոր ծրագիրը

Տիկին Հակոբյանի կրթական ուղուց, նման պատմություններից ներշնչված և ի աջակցություն «Կրթվելը նորաձև է» շարժմանը՝ «Իմ քայլը» հիմնադրամը շուտով կհայտարարի նոր ծրագրի մասին: Ծրագիրը նախատեսված է լինելու այն մարդկանց համար, ովքեր կյանքի բերումով, տարբեր պատճառներով կրթությունը որևէ մակարդակում կիսատ են թողել, բայց այսօր պատրաստ են շարունակել իրենց ուսումը` գնալով իրենց երազանքի հետևից։ Ծրագրի շրջանակում հիմնադրամը կտրամադրի ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն բոլոր ցանկացողներին՝ ևս մեկ անգամ հաստատելով` կրթվելը նորաձև է։