Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի. բոլորը կանայք են
Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. փրկարարները ևս մեկ դիակ են դուրս հանել փլատակներից։
Փրկարար ծառայության աշխատակցի խոսքով, մահացածներից երեքն էլ կին են, նախնական տեղեկություներով` տուժածների մեջ երեխաներ չկան:
«Շենքի բնակիչներից մի քանիսի հետ ներկայումս հնարավոր չէ կապ հաստատել։ Չենք պնդում, որ դա պատահարի հետևանք է, բայց ողջամտորեն այդպիսի ենթադրություն կա»,- ասաց ՓԾ ներկայացուցիչը։