Մեկ ամսից հետո արցախցիների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների․ հունիսի 23-ին կհայտարավի պայքարի երկրորդ փուլ
«Մեկ ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների»։ Այս մասին, հրավիրված ասուլիսում, ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
Նա նշեց, որ բնակվարձ չեն կարողանալու վճարել, սոցիալիական ծանր վիճակի առջև են կանգնած։
«Մենք հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին, ասելու ենք, թե ինչ ճանապարհով ենք պայքարելու։
Մինչ այդ քննարկումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, հանդիպումներ ենք ունենալու։ Այդ ամենի արդյունքում խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին»,- ասաց նա։