ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանից Su-30MKI կործանիչների ձեռքբերումը
Ի պատասխան Պակիստանից գնված Ադրբեջանի զարգացող օդուժին՝ Հայաստանը դիտարկում է գնել Հնդկաստանի Su-30MKI կործանիչները: Այս մասին հայտնում է jetlinemarvel.net-ը։
Այս գործարքը ընդգծում է Հայաստանի փոփոխվող պաշտպանական ռազմավարությունը և Հնդկաստանի՝ որպես սպառազինության համաշխարհային մատակարարի աճող դերը։
Մինչ Բաքուն պատրաստվում է ձեռք բերել հաջորդ սերնդի 40 JF-17 Thunder Block III ինքնաթիռ, Երևանը դիմում է Նյու Դելիին գնելու՝ հնդկական Սու-30ՄԿԻ կործանիչներ: