Վարույթ է նախաձեռնվել` Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու բողոքի հիման վրա․ Էդգար Ղազարյան
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից ինձ ընդունելության չարժանացնելու և իմ հանդեպ ցուցաբերված խտրական վերաբերմունքի բողոքի հիման վրա»,-հայտնում է «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը։
Նա մանրամասնում է.
«Դրա շրջանակներում ես տրամադրել եմ լրացուցիչ տեղեկություններ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ այլ պատգամավորների կողմից նույնանման վարքագիծ դրսևորելու վերաբերյալ»։