Մինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասին
Հասարակություն

Վերջնակետը բախումն է մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ. սա պետք է կանխվի՝ ամեն գնով. Տեր Մովսես քահանա Սահակյան

Տեր Մովսես քահանա Սահակյանը «Զգացմունքային պատերազմին՝ հոգևոր դիմադրություն. ՀՀ վարչապետի ուղերձին ի պատասխան» վերտառությամբ գրառում է արել։

Նա հայտարարել է, թե երբ պետության ղեկավարը փորձում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածել հասարակական բախումների հարթակի՝ հոգևորականությանը վարկաբեկելով և հասարակությունը պառակտելով, պարզ է՝ տեղի ունեցողը սովորական տարաձայնություն չէ։

«Սա զգացմունքային պատերազմ է՝ ուղղված հայ կեղեցու կայունությանն ու հավատացյալ ժողովրդի միասնությանը։

Վերջնակետն ավելի քան կանխատեսելի է՝ բախում մեր հոգևոր կենտրոնի դռների առաջ։ Սա պետք է կանխվի՝ ամեն գնով։

Նման լեզուն և վարքագիծը ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում են։ Երբ հոգևորն այլևս դիտարկվում է որպես գործիք, խոսքն այլևս չունի կշիռ, իսկ հնչեցնողը՝ վստահություն։

Ի՞նչ անենք մենք։ Լռե՞նք։ Ձեռք բարձրացնե՞նք։

Ո՛չ։

Մեր պատասխանը պիտի լինի ուժեղ, զգոն և հաստատուն։

Ոչ զգացմունքային պատասխան՝ սադրանքի դիմաց, և ոչ լռություն՝ անարգանքի դիմաց։

Պետք է մերժել ատելությունն ու անպատկառությունը՝ առանց ընկնելու զգացմունքային անհավասարակշռվածության կամ էլ անտարբերության թմրության մեջ։

Հայոց եկեղեցու սիրելի՛ զավակներ, այսօր մեզնից պահանջվում է հոգևոր դիմադրություն։

Դիմադրություն, որ մերժում է հոգին քայքայող զայրույթը, բայց և պահպանում է արժանապատիվ բարկության ձայնը։

Դիմադրություն, որ չի զիջում եկեղեցու սրբությունն ու առաքելությունը՝ ոչ մի ճնշման տակ։

«Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանզի ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է ու փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատքի մեջ» (Ա Պետր. 5:8-9):

Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝ մնալ մեր տեղում և դիրքում.

եկեղեցականը՝ իր առաքելության մեջ, հավատացյալը՝ իր հավատքի մեջ, քաղաքացին՝ իր արժանապատվության մեջ։

Ո՛չ խուճապ, ո՛չ բղավոց, ո՛չ վրեժ։

Միայն՝ խաղաղություն, հաստատուն հավատք և անվերապահ վստահություն դեպի Աստված։

Ով Աստծուն է հանձնում իր եկեղեցին՝ չի ընկնում անմիտ հակազդեցության մեջ։

Ով վստահում է Աստծու նախախնամությանը՝ չի կարող լռել սուտի ու սադրանքի առաջ։

Միայն չարն է ուրախանում, երբ պառակտվում են մարդիկ՝ միմյանցից, հավատացյալը՝ հովվից, ժողովուրդը՝ իր եկեղեցուց։

Եկե՛ք զգոն լինենք։

Սիրով պաշտպանենք սրբությունը, խաղաղությամբ՝ եկեղեցին, ճշմարտությամբ՝ մեր միասնությունը։

Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս փափկացնի մեր սրտերն Իր սիրով և առաջնորդի դեպի բարին ու խաղաղությունը»,- նշել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։