Մինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասին
Հասարակություն

Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար կդադարեցվի 3 ձեռնարկատիրական գործունեություն, 50 տնային տնտեսությունների սեփականատերեր կզրկվեն դրանցից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց  Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը։ 

ՀՀ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ  ծրագրի փաստացի գործարկումը հայտարարվել է 2024 թվականի մայիսի 22-ին:  Ըստ այդմ՝ նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Նախատեսվում է, որ ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը:

Նշվում է, որ շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով պետք է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում իրականացվեն հողի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1357-Ն որոշմամբ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ազդեցության ենթարկվող գույքերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Նշված որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի մայիսի 1-ը:

Համաձայն վարկային համաձայնագրի` ծրագրի ՀՕՏ աշխատանքները պետք է իրականացվեն ըստ ՀՀ վերաբերելի օրենսդրության և ԱԶԲ կանոնակարգի՝ ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության, ինչը նախատեսում է փոխհատուցումների և նպաստների տրամադրում այնպիսի կորուստների դիմաց, որոնք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն: Հետևաբար՝ սույն որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ծրագրի շրջանակներում նախատեսվող ՀՕՏ-ի՝ ՀՀ օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության ներդաշնակեցման պահանջից՝ սահմանելու փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները:

ՀՕՏ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության կողմից Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) և Հողի օտարման և տարաբնակեցման մանրամասն ծրագրի (ՀՕՏԾ) մասին որոշումների ընդունումը։ Նշվածներից ՀՕՏՇ-ն սահմանում է փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները, ՀՕՏԾ-ն՝ ներառում տեղեկատվություն ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և գույքերի վերաբերյալ, իրականացման գնահատված բյուջեն և ժամանակացույցը: ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ին ընդունվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը հաստատելու մասին» որոշումը (ՀՕՏՇ)։

ՀՕՏ-ի արդյունքում ազդեցության ենթակա են 50 տնային տնտեսություններ, որոնց ընդհանուր կորուստները կկազմեն՝ 59 հողակտոր, 80 բնակելի և ոչ բնակելի շենք և շինություն, կդադարեցվի 3 ձեռնարկատիրական գործունեություն, ինչի արդյունքում 4 անձ կկորցնի մշտական աշխատանքը: