Սկսում եմ «Ընդդիմադիր խաբեբաները» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները. Նարեկ Մալյան
Տեղեկացնեմ, որ սկսում եմ «Ընդդիմադիր խաբեբաները» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արթուն ենք» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը:
Ֆիլմում տեղ կգտնեն նիկոլին վստահող պատգամավորների սուտ խոստումները, ընտրողներին անամոթաբար խաբելու բոլոր հրապարակային դրսևորումները: Ֆիլմը նախատեսում եմ հրապարակել 2026 թվականի առաջին ամիսներին:
Նախապատրաստական աշխատանքները ավարտելուց հետո ֆիլմի համար կիրականացնեմ դրամահավաք խաբված ընտրողների շրջանում, դրանով նպատակ ունենալով բարձրացնել պրոյեկտի ներառականությունը: