Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան
Քաղաքականություն

Կոչ սթափության՝ ՀՀ վարչապետին

Պարոն Վարչապետ,

Հանրային հարթակներում՝ հատկապես վերջին օրերին Ձեր կողմից արված հայտարարությունները, որոնք ուղղված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Հայոց Հայրապետին և հոգևորականությանը, մեզ մղում են չլռելու։ Ձեր հայտարարություններում հնչող մեղադրանքները՝ անուղղակի և երբեմն՝ քրեորեն բնութագրվող բնույթով, ոչ միայն վտանգում են հանրային մթնոլորտը, այլև խարխլում են մեր ժողովրդի հոգևոր ու բարոյական հիմքերը։

Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում, որ Եկեղեցին պետականության կրողն էր, երբ պետականություն չկար դարերով։ Ձեր կողմից ուղղված մեղադրանքները՝ ակնհայտորեն փորձ են խեղաթյուրելու այն իրականությունը, որ դարեր շարունակ հենց Եկեղեցին է եղել պետականության կրողը, երբ պետություն չենք ունեցել։ Նա պահպանել է լեզուն, իրավագիտակցությունը, հիշողությունը, հավաքական ինքնությունը և այս ամենով մշտարթուն պահել է պետականություն ունենալու փափագելի հույսը։ Այդ արժանապատիվ, լուռ, հավասարակշռված ծառայության շնորհիվ է, որ այսօր գոյություն ունի հայություն։ Ցանկացած փորձ, որ արվում է՝ վարկաբեկել այդ դարավոր առաքելությունն ու նրան ծառայած հոգևորականներին, չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան քաղաքական նպատակով իրականացվող բարոյահատույց հարված ազգի կարևորագույն ինստիտուտին։

Արժե հարց տալ.
Եթե դուք Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եք, ինչպես ինքներդ եք հայտարարել, ապա մի՞թե այդ զավակը լռում է, երբ Սուրբ Էջմիածնի հանդեպ հնչում են ստահոդ պնդումներ՝ իբր «ադրբեջանական ծագման»։

Մի՞թե այդ զավակը լռում է, երբ ոչ բարեկամ պետությունը

կեղծում է մեր հոգևոր ժառանգությունը,

պղծում է վանքերն ու եկեղեցիները,

շահարկում է «Արևմտյան Ադրբեջան» կոչված վտանգավոր տերմինը՝ բացահայտ տարածքային հավակնությամբ։

Սակայն դուք լռեցիք։
Լռեցիք գերիների մասին,
Լռեցիք Արցախի մշակույթային ավերման մասին,
Լռեցիք Արցախահայության իրավունքների ոտնահարման մասին

Լռեցիք․․․

Իսկ երբ Հայ եկեղեցին՝ ի դեմս Հայոց Հայրապետի, բարձրաձայնեց այս ամենը՝ տարբեր միջազգային ամբիոններից, Եկեղեցին խոսեց ոչ քաղաքական շահերից, այլ ազգային պատասխանատվությունից մղված։ Իսկ ի՞նչ պատասխան տրվեց։ Փոխարենը ականատես եղանք հանդիմանանքի, ծաղրանքի, արժեզրկման,․․․։

Եկեղեցին արեց այն, ինչ պարտավոր էր անել պետությունը։ Ձեր լռությունը Եկեղեցին լրացրեց։ Այդ ձայնը հնչեց՝ ճշմարտությամբ, արժանապատվությամբ, խղճով և իրավունքով։

Այս պարագայում հարցեր են ծագում՝
Սա՞ է Ձեր երախտիքը։
Սա՞ է վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, որը դարերով եղել է ազգի հենարաններից կարևորագույնը։

Այսօր արդեն ակնհայտ է՝ Ձեր կառավարման շրջանում մի շարք բարոյական և իրավական խոստումներ մնացին անկատար, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հակասվեցին։

Դուք խոստացաք դադարեցնել ատելության հռետորաբանությունը, սակայն ․․

Խոստացաք պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սակայն․․․

Խոստացաք թափանցիկություն ազգին, պետությանը վերաբերող կարևորագույն հարցերում, սակայն ․․․

Խոստացաք բարձրացնել գերեվարված հայ զինվորների հարցը՝ հայցելով նրանց ներողամտությունը մի քանի ամիս դանդաղելու համար, սակայն ․․․

Խոստացաք լինել Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկ, սակայն ոչ միայն թեման դուրս մնաց պետական արտաքին օրակարգից, այլև Ձեր մերձավոր շրջապատում հնչեցին հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում ցեղասպանության ոճրագործ բնույթը։

Ձեր որդեգրած սկզբունքները վտանգ չեն ներկայացնում միայն բարոյական հարթությունում, այլ նաև ազգային ինքնության և քաղաքական անվտանգության տեսանկյունից։

Ազգային սիմվոլները, պատմական ժառանգությունը, հոգևոր ու ազգային հիմնասյուները թիրախավորվում են համակարգային կերպով՝ ամեն ինչի մեջ տեսնելով «սպառնալիք» Հայոց պետականության։
Փորձում եք ձևավորել այնպիսի սերունդ, որը կկտրի իր կապը սեփական արմատներից։ Իսկ այն հաստատությունը, որը դարերով եղել է պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի մշակութային և հոգևոր հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ներկայացվում է որպես խանգարող գործոն, սպառնալիք, այլ ոչ թե ինքնության պահապան։ Այս ամենը վկայում է ոչ թե բարեփոխման, այլ արժեքազրկման հստակ գիծ որդեգրելու մասին։

Եվ այսօր, փոխանակ թևակոխելու ազգային համախմբման նոր փուլ, Դուք սրում եք ներքին բարոյական ճգնաժամը՝ թիրախավորելով այն կառույցը, որը կարող էր դառնալ խաղաղության, զղջման ու վերագտման հարթակ։

Այս ամենը տեսնելով՝ Պարոն վարչապետ, մենք չենք պաշտպանում մեղքը։ Մենք չենք արդարացնում ոչ իրավական, ոչ բարոյական խախտումը։ Սակայն Եկեղեցու և հոգևորականի նկատմամբ բարոյախեղում և կասկածի համատարած մթնոլորտ ստեղծելն այլ նպատակ ունի՝  ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ։

Սա չի ծառայում ո՛չ ժողովրդին, ո՛չ ապագային, և մանավանդ՝ ո՛չ պետությանը։

Հետևաբար՝

Կոչ ենք անում սթափության,

Վերադառնալ պետական պատասխանատվության բուն հարթություն,

Հարգել այն սուրբ կառույցները, որոնք դարեր շարունակ պահել են ազգը  դժվարագույն պայմաններում,

Վերականգնել պետական բարոյական խոսքը՝ որպես ժողովրդի ծառա, ոչ թե պառակտող, այլ համախմբող։

Ամեն բան ունի սահման։
Եվ երբ խիղճը լռում է, Եկեղեցին իրավունք ունի խոսելու։

Աղոթքով՝
Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ

Բուլղարիայի Հոգևոր Դաս