Հովիկ Աբրահամյանին ձերբակալել են
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
Ըստ լուրերի` նրա տանը խուզարկություն է ընթանում։ NEWSPRESS.am-ը փորձեց Հակակոռուպցիոն կոմիտեից ստանալ պատասխան:
Կոմիտեից հայտնեցին, որ Աբրահամյանը ձերբակալվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում, որն առնչվում է փողերի լվացման մի քանի դրվագի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն ունենալու հանգամանքին: