ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համարՊարսից ծոցի երկրները պահանջել են պատասխանատվության կանչել Իրանին՝ արաբական պետություններին հասցված հարվածների համարԻնչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդներըԱլ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Մամուլ

«Այստեղ եմ իմ ընտանիքի համար, դու պետք է լավ լինես, որ ես էլ լավ լինեմ». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հորաքրոջս տուն էի եկել, այդ ժամանակ առաջին կուրսի ուսանող էի։ Վարդանն ինձ շատ պատահական տեսել, հավանել էր։ Հետո բոլորի մեջ անընդհատ ինձ էր փնտրել՝ հասկանալու համար, թե ով եմ, բայց ապարդյուն։ Դրանից հետո անցնում է հինգ տարի։ Իր բարեկամները Վարդանին ասում են, որ մի լավ աղջիկ կա, ուզում են ծանոթացնել։ Վարդանն էլ պատասխանում է, որ հինգ տարի առաջ մի աղջիկ է տեսել ու բոլորի մեջ նրան է փնտրում, բայց չի գտնում։ Բարեկամը համառել է՝ այդ աղջիկը ինստիտուտում է սովորում, արի գնանք, կտեսնես, կհավանես՝ լավ, եթե չէ՝ այդ աղջկան ոչինչ չենք ասի։ Վարդանը համաձայնում է և, ինստիտուտի մոտ ինձ տեսնելով, անմիջապես արձագանքում՝ նա իմ տեսած աղջիկն է»,-«Փաստի» հետ զրույցում իր ու Վարդանի ծանոթության օրերն է վերհիշում Նարինեն՝ նրա կինը։

Ամեն ինչ կարծես ֆիլմի նման լինի։ Նույն օրը, ժամանակ չկորցնելով, Վարդանը գնում է Նարինեի տուն, մայրիկին պատմում, թե ինչպես է նրա աղջկան դեռևս հինգ տարի առաջ հանդիպել, և ասում, որ ուզում է կյանքը նրա հետ կապել: Արդյունքում 2003 թվականին նրանք ընտանիք են կազմում։ Ամուսնու մասին խոսելիս Նարինեն նշում է՝ անսպառ հումոր ուներ. «Կենսախինդ էր, իր հետ երբեք չէիր ձանձրանա։ Անգամ կենցաղային փոքրիկ խնդիրներին այնքան հումորով ու թեթև էր վերաբերվում»։

Վարդանը ծնունդով Վարդենիս քաղաքից է։ Սովորել է Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում։ 1998 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Մատաղիսում։ 2000-2002 թթ. սովորել և ավարտել է Ջրվեժի ենթասպաների դպրոցը։ 2002 թվականին ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում` տանկային գումարտակում։ «Երբ ամուսնացանք, Վարդանը Սոթքի զորամասում էր աշխատում, զինվորական էր։ Հետո մի շրջան նաև մեկնեց արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն։ Վերադառնալուց հետո կրկին որոշեց անցնել զինվորականի գործին»։ 2020 թ. փետրվարից ծառայել է Քարվաճառում։ Նա նաև «Սև հովազ» ջոկատի անդամ էր։

Հետո սկսվում է 44-օրյա պատերազմը։ Բայց նախքան պատերազմի մասին զրուցելը Նարինեն պատմում է նախապատերազմյան մի քանի դրվագի մասին։ «Մի օր, երբ դեռ դիրքեր չէր բարձրացել, զրուցում էինք։ Ուշադիր ինձ էր նայում։ Այդ օրը խոսեց պատերազմի մասին, այն դեպքում, երբ դրա սկսվելու հավանականության մասին անգամ խոսակցություններ չկային։ Ասաց՝ պատերազմ կլինի, ու ես կզոհվեմ։ Բնականաբար, բարկացա, թե ինչու է նման բաներ ասում։ Իսկ Վարդանը սկսեց զրուցել ինձ հետ. «Մեր երեխաներին լավ կպահես, բայց առաջինը քեզ լավ կնայես, ես էլ վերևից կնայեմ ու ձեզանով կհպարտանամ։ Դու, որպես հերոսի կին, ամեն տեղ բարձր գլխով կքայլես»»։ Այդ օրերին Նարինեն գուցե չի էլ պատկերացրել, թե ինչու է ամուսինը քննարկում այս հարցերը։ Բայց զինվորական լինելով՝ նա թերևս տեսել էր մոտեցող վտանգը։

Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ էր Վարդանն իջել դիրքերից։ «Սեպտեմբերի 25-ին տուն եկավ։ Շատ տխուր էր։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Պառկեց քնելու, բայց չկարողացավ։ Ինձ ասաց՝ Նարինե՛, պատերազմ է լինելու»։ Իսկ հետո արդեն ամեն ինչ իրար է խառնվում։ Ընկերը զանգահարում է Վարդանին՝ դրությունը լավ չէ, ձեր զորամասը ռմբակոծել են։ Նրանք գնում են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ արդեն վիրավորներ կային։ Վարդանը բարձրանում է դիրքեր։ «Դիրքեր բարձրանալուց հետո տասն օր իրենից լուր չունեի։ Իր ընկերոջ կինը զանգեց՝ Նարինե՛, Վարդանն ու ամուսինս վիրավորվել են։ Սկսեցի իրեն փնտրել հիվանդանոցներում, չէի գտնում։ Զանգահարում էի, զանգերին չէր պատասխանում։ Ստիպված զանգեցի ընկերներին, ասացին, որ Վարդանի հետ ամեն ինչ նորմալ է, նա չի վիրավորվել։ Տասն օր հետո խոսեցի Վարդանի հետ։ Ասաց. «Նարինե՛ ջան, շուտ-շուտ չեմ կարող զանգել։ Երբ տեսնում եմ, թե ինչ է լինում 18 տարեկան երեխեքի հետ, չեմ կարող հեռախոսը վերցնել ու տուն զանգել»։ Իրեն խնդրեցի ուղղակի հարմար մի պահ գտնել, զանգել տուն և ասել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Հետո էլի զանգեր չկային, այդ ընթացքում նորից լուր ստացա, որ Վարդանը թեթև վիրավորում է ստացել։ Բնական է՝ անհանգստացա և անգամ հիվանդանոցում հայտնվեցի։ Կարծես զգալով ինչոր բան՝ այդ օրը Վարդանը զանգեց։ Աղջիկս հայրիկին պատմել էր, որ հիվանդանոցում եմ հայտնվել։ Զրուցեցինք, ասաց. «Այստեղ եմ իմ ընտանիքի համար, դու պետք է լավ լինես, որ ես էլ լավ լինեմ»։ Եվ խոստացավ ամեն օր զանգել»։

Վարդանի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 19-ին։ «Առավոտյան զրուցել ենք։ Ինձ ասաց՝ ուզում եմ միայն քո ձայնը լսել։ Երկար խոսեցինք, մի երկու բառ էլ աղջկաս հետ փոխանակեց։ Հեռախոսն անջատելուն պես մի մրմուռ զգացի, կարծես սիրտս պոկվեր։ Վարդանին զանգեցի, որ ձայնը նորից լսեի, բայց նրա համարն անհասանելի էր»։

Վարդանն անմահացել է հոկտեմբերի 19-ին ԱԹՍ-ի հարվածից «Բազեներ» կոչվող դիրքում։ Զինակից ընկերների պատմելով՝ պատերազմի օրերին նա եղել է տարբեր դիրքերում։ «Կոնկրետ «Բազեներ» դիրքն ամեն օր ռմբակոծության տակ է եղել։ Վարդանին առաջարկել են դիրքը փոխել, բայց նա հրաժարվել է՝ ես փոխեմ, մյուսը փոխի, բա ո՞վ պիտի մնա այս դիրքում։ Այդ ամբողջ օրն իրենց դիրքը ռմբակոծել են, բայց զոհված տղաներին կարողացել են հենց նույն օրը դուրս բերել։ Վարդանի մարմինը մեզ փակ են փոխանցել, չեմ կարողացել իրեն հրաժեշտ տալ»։ Նարինեն ասում է՝ ամուսինն այնքան էր սիրում կյանքը, որ երբ ինքը լսեց Վարդանի զոհվելու լուրը, ուղղակի չէր հավատում. «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել։ Բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել։ Վարդանս ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ սերը ոչ միայն զգացողություն է, այլև գործողություն»։

Ապրելու ուժի մասին։ «Վարդանի կորուստը շատ մեծ է։ Ամեն անգամ ինձ կարոտի զգացումն է պարուրում։ Մեր պատշգամբից երևում է այն սարը, որտեղ պատերազմն էր։ Հիմա չեմ կարողանում հաճախ պատշգամբ դուրս գալ։ Ամեն օր արթնանալիս առաջին զգացումը, որ ունենում եմ, ափսոսանքն է։ Ափսոսում եմ, որ չի տեսնում, թե ինչպես են մեր երեխաները մեծանում։ Ես պարտավոր եմ ուժեղ լինել հանուն մեր երեխաների, և այն, ինչ միասին որոշել էինք անել նրանց համար, հիմա ես, թեկուզ միայնակ, բայց պետք է անեմ։ Վարդանն ինձ սովորեցրեց ուժեղ լինել։ Զգում եմ իր ներկայությունը, այն ուժը, որը նա ուներ, կարծես ինձ է փոխանցվել։ Իմ կյանքի շարժիչ ուժը երեխաներս են։ Նրանք էլ իրենց հերթին են ամեն օր փորձում արժանի լինել իրենց հերոս հայրիկի անվանը։ Երբ որևէ հաջողություն են ունենում, գնում ենք Վարդանի մոտ ու նրան պատմում այդ մասին։ Դա է հիմա մեզ ապրեցնում»։

Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող, ենթասպա Վարդան Թադևոսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում