Նիկոլահպատակները, ջնջոցները ձեռքին, մաքրում են նրա մասին պատերին արված գրառումները (լուսանկարներ)
Երեկ՝ հունիսի 13-ին, newspress.am-ը հրապարակել էր լուսանկար, որտեղ քաղաքացիները պատերին գրառում էին արել՝ կապված Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումներից մեկի հետ:
Պատը, որի վրա գրառում է կատարվել, Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի հարևանությամբ գտնվող էլցանցանցի տարածքում է:
Այսօր առավոտյան արդեն, գրառումը չի եղել: Փաշինյանը, հավանաբար, խիստ հանձնարարական է տվել, որ իր ենթակաները, ջնջոցներն ու ներկերը ձեռքներին, անցնեն քաղաքով ու մաքրեն իրեն վերաբերող բոլոր գրառումները:
Համենայնդեպս, այս դեպքում, պատը շատ արագ մաքրվել է:
Կեցցեն նիկոլահպատակները: