ՆԳ նախարարի տղամարդ, կին կամ թեկուզ Ալֆա Ցենտավրայից այլմոլորակային լինելը ո՛չ ծանրացուցիչ, ո՛չ էլ մեղմացուցիչ հանգամանք է. Կարեն Վրթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ընկերնե՛ր, բացարձակապես անիմաստ է շեշտելը, թե օկուպացիոն վարչակարգի ներքին գործերի նախարարը կին է։
Լրագրողին հարվածելը քրեական հանցագործություն է, որի համար հարվածողը պետք է դատվի, իր ոստիկան լինելն էլ ծանրացուցիչ հանգամանք է։
Իսկ այ ՆԳ նախարարի տղամարդ, կին կամ թեկուզ Ալֆա Ցենտավրայից այլմոլորակային լինելը ո՛չ ծանրացուցիչ, ո՛չ էլ մեղմացուցիչ հանգամանք է։
Փոխարենը արժի կենտրոնանալ այն բանի վրա, թե այս տիպի կերպարներին արդյոք հատուկ չեն գրգռում, լարում ու բաց թողնում քաղաքացիների վրա։ Արդյոք ինչ-որ հոգեմետ պրեպարատներ չեն օգտագործում և արդյոք դա չի խրախուսվում իրենց վերադասների կողմից։