Հուսամ` նման անխոհեմ քայլի չեն դիմի․ դա ռիսկ է պարունակում իր մեջ․ Արշակ Uրբազանը՝ եկեղեցու դեմ գրոհի մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանն այնքան անխոհեմ չի լինի, որպեսզի հավաքի աղանդավորների խումբ ու գրոհի Հայ առաքելական եկեղեցու դեմ։
«Դա ռիսկ է պարունակում իր մեջ»,- ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում` հավելելով, որ նրա այդ քայլը կարող է տանել ֆիզիկական բախումների։
Դիվանապետը ցավով է նկատում, որ Փաշինյանի կողմից նման քայլեր ձեռնարկելու դեպքում ստիպված են լինելու ներքաշվել «անպտուղ» գործի մեջ։
«Չեմ կարծում, որ նման քայլի կդիմի, բայց եթե անի՝ կան իրավական գործիքակազմեր, որոնք կկիրառվեն»,- ասաց նա։