Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան
Հասարակություն

Քննարկել հրատապ լսումներ՝ խորհրդարանում պատգամավոր-լրագրող հարաբերությունները քննարկելու. հայտարարություն

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ ԱԺ անվտանգության ծառայողները ուժով շենքից դուրս հանեցին լրագրող Վահե Մակարյանին։

Հայտարարությունում ասվում է.

«Հունիսի 13-ին  Ազգային ժողովում խոչընդոտվել է Mediahub.am լրատվական կայքի թղթակից Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 4-ին խիստ վիճահարույց հիմնավորմամբ դադարեցվել էր նրա հավատարմագրումը խորհրդարանում։ Այդ որոշումը կայացվել էր Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ծագած վեճից հետո, որը զուգորդվել էր փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։ Մենք անդրադարձել ենք այդ փաստերին 2024թ․ նոյեմբերի 5-ի հայտարարությամբ։

Զրկված լինելով հավատարմագրումից՝ Վահե Մակարյանը ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանից ստացել է մեկանգամյա անցագիր և մտել խորհրդարան՝ լուսաբանելու այդ հանձնաժողովի նիստը։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին որևէ պատգամավորից ստանալ անցագիր և լուսաբանել տվյալ պետական մարմնի համապատասխան օրվա աշխատանքը։ Բացի այդ, նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է «որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ»։

Հակառակ այս կարգավորումների՝ անվտանգության ծառայության աշխատակիցները, հղում կատարելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի հրահանգին, վերոնշյալ հանձնաժողովի նիստից դուրս են հրավիրել Վահե Մակարյանին, չներկայացնելով որևէ ողջամիտ  պատճառ` պահանջել են լքել ԱԺ շենքը, իսկ երբ լրագրողն ընդդիմացել է, նրան ուժով դուրս են բերել խորհրդարանից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, վերստին արձանագրում ենք, որ ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև լարված հարաբերությունները հաճախ վերածվում են կոնֆլիկտների, որոնց արդյունքում պատասխանատվության են ենթարկվում միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ պատգամավորների համար այդ միջադեպերը մնում են անհետևանք։ Ավելին՝ նման կոնֆլիկտների վերաբերյալ նույնիսկ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթացն է վիժեցվում։ Խիստ խնդրահարույց է մնում նաև ԱԺ աշխատակազմի կողմից ՊՊԾ ծառայողներին լրագրողների նկատմամբ առանց պատշաճ հիմնավորման ուժ կիրառելու հրահանգներ իջեցնելու պրակտիկան, որը վերածվում է ԶԼՄ-ների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման։

Դատապարտելով վերոնշյալ միջադեպը՝ ԱԺ ղեկավարությունից և աշխատակազմից պահանջում ենք․

հավատարմագրումը չդարձնել միակ հիմքն ու հնարավորությունը՝ լրագրողների մուտքը խորհրդարան ապահովելու և ԱԺ գործունեությանը վերաբերող որևէ թեմա լուսաբանելու համար, այլ ընդունել նաև մեկանգամյա անցագրից օգտվելու իրավունքը,

հրատապ լսումներ կազմակերպել՝ խորհրդարանում պատգամավոր-լրագրող հարաբերությունները քննարկելու և առկա լարվածությունը հաղթահարելու նպատակով,

ակտիվացնել միջադեպերի առնչությամբ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթացը և այդպիսի մշտական գործող կառույց ստեղծելու համար համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ