Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայաստանի ամեն երրորդ բնակիչ ապրում է աղքատության շեմից ցածր. նոր զեկույց

Հրապարակվել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցը: Ըստ զեկույցի՝ 2014 թվականին Հայաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչ ապրում էր աղքատության շեմից ցածր։ Աղքատությունը կտրուկ ավելացել է տնտեսական ճգնաժամի հետևանքով, զուգահեռ աճել է նաև գործազրկությունը:

«Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ աղքատության ու գործազրկության դժվարին պայմաններում ստիպված են եղել աշխատանքի հնարավորություններ փնտրել երկրից դուրս։ Դրամական տրանսֆերտները եկամտի կարևոր աղբյուր են բազմաթիվ տնային տնտեսությունների համար: Չնայած նրան, որ տրանսֆերտները 2015 թվականից սկսել են նվազել, դրանց բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում շարունակում է կարևոր դեր ունենալ»,- արձանագրել են զեկույցի հեղինակները, ովքեր իրավիճակը դիտարկել են սկսած 2008 թվականից մինչև 2014 թվականը:

Այս փաստաղթղթում տեղ գտած ցուցանիշները մտահոգիչ են նաև սոցիալական բևեռվածության մասով: Զեկույցում նշվում է, որ չնայած նախորդ տասնամյակում Հայաստանում գրանցված տնտեսական աճին, պարենային ապահովության խնդիրը նախորդ 5 տարիներին չի փոփոխվել. պարենային ապահով և անապահով տնային տնտեսությունների տարբերությունը գնալով ավելանում է, և առավել կարիքավորները մնում են հետևում։ Ըստ զեկույցի պարենային անապահովությունը առավել լայն տարածում ունի Շիրակում և Լոռիում՝ 17 տոկոս, Տավուշում և Երևանում՝ 18 տոկոս, անապահովության տոկոսը գերազանցել է ազգային միջինը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ ներդրում են կատարել կրթության զարգացման համար և ավելի ցածր կրթական մակարդակ ունեն, քան պարենային ապահով և խոցելի տնային տնտեսությունները։ 2014 թվականին Հայաստանի 5 տարեկանից փոքր երեխաների 19 տոկոսը թերաճ է եղել, իսկ 15 տոկոսը՝ գերքաշ։

Երեխաների թերաճությունը զգալիորեն պայմանավորված է տնային տնտեսության աղքատությամբ: Զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսությունների անկայունությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական զարգացմանը:

«Վերջերս տեղի ունեցած համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական ճգնաժամերը շրջեցին Հայաստանի աղքատության նվազեցման ձեռքբերումները՝ մղելով բազմաթիվ կարիքավոր տնային տնտեսությունների աղքատության շեմից ցած։ Այս ազդեցություններն ընդգծում են Հայաստանի կախվածությունը արտաքին տնտեսություններից և համաշխարհային տնտեսության ցնցումների նկատմամբ երկրի ընդհանուր խոցելիությունը։ Ռուսաստանի ճգնաժամը և համաշխարհային տնտեսության անկայունությունը խոչընդոտում են Հայաստանի զարգացումը և սպառնալիք են ստեղծում երկրի պարենային ապահովության համար»,- նշվում է զեկույցում: