Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Հայաստանի սահմաններին վտանգ սպառնո՞ւմ է. քաղաքագետը՝ Իրան-Իսրայել պատերազմի և Հայաստանի վրա դրա ազդեցության մասին

Վերջին օրերին Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածությունը վերաճել է ակտիվ ռազմական գործողությունների: 

Քաղաքագետ Արա Պողոսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում ներկայացրել է իրավիճակը և նշել, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա։

-Պարո՛ն Պողոսյան, Իսրայել-Իրան հակամարտությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի Հանրապետության վրա, ի՞նչ ազդեցություն կունենա այն։

-Նախ, քանի որ տարածաշրջանը փոխկապակցվածության մեջ է, հատկապես Հայաստանի համար կարծում եմ` դա անզեն աչքով տեսանելի է։ Իրանը Հայաստանի հարավային սահմանն է և Հայաստանի անվտանգության վրա մեծ ազդեցություն ունեցող երկիր։ Հատկապես 2020 թվականից հետո գիտենք, որ տարածաշրջանում թերևս միակ պետությունն է, որը հանդես է գալիս հայամետ դիրքորոշմամբ, մասնավորապես, Սյունիքի հարցում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում՝ պաշտպանելով ՀՀ-ի դիրքորոշումը։

Ստացվել է այնպես, որ այն ուժերը, որոնք պայքարում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, հիմնականում նույն ուժերն են, որոնք փոխշաղկապված են այն ուժերի հետ, որոնք 2020 թվականից ի վեր միջնորդավորված, ուղղակի կամ անուղղակի ձևով ճնշում են գործադրում կամ մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետությանը։ Խոսելով կոնկրետ անվտանգային ռիսկերի և ազդեցության մասին` պետք է նախ նկատի ունենանք, թե ինչպիսի սցենարային զարգացում է հնարավոր։ Իրականում սցենարները բազմազան են, և Հայաստանը որպես պետություն պարտավոր է բոլոր սցենարների համար ունենալ սեփական ռազմավարությունը։

Ամենահավանական սցենարներից մեկը ես համարում եմ այն, որ Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, կանգնեցնի պատերազմը, և կողմերը կսկսեն բանակցություններ։ Այս դեպքում կտեսնենք, որ թե' Իրանը, թե' Իսրայելը որոշ չափով թուլացած են լինելու` հաշվի առնելով այն ավերածությունները, որոնք հասցրել են իրար։ Այդ պարագայում կնվազի նաև Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Սա իր հերթին ստեղծում է որոշակի ռիսկեր Հայաստանի համար։ Այդ ռիսկերից մեկը կարող է լինել այն, որ Իրանն ստիպված կլինի կենտրոնանալ իր ներքին խնդիրների վրա։ Այդ ներքին խնդիրների մի մասը հենց ներքին գործակալական ցանցերն են: Դրանք աշխատում են ի նպաստ Իսրայելի և երկրի ներսում իրականացնում են գործողություններ իսրայելական հատուկ ծառայությունների ու բանակի հետ` համալրելով իրենց գործողությունները։ Սա նշանակում է, որ Իրանը կկարողանա շատ քիչ ժամանակ հատկացնել տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին։ Մեկ այլ սցենար, որն իհարկե ավելի քիչ հավանական է, այն է, որ Իսրայելին հաջողվի անել այն, ինչի մասին խոսվում է վերջին օրերին՝ վերացնել գործող ռեժիմն Իրանում, հրահրել ներքին մասնատումներ կամ ապստամբություններ և այդ միջոցով երկիրը Սիրիայի վերածել։ Սա այս պահին քիչ հավանական սցենար եմ համարում, բայց այս սցենարի դեպքում իսկապես Հայաստանի համար գոյաբանական խնդիր կարող է առաջանալ։ Սա Հայաստանի համար լուրջ մարտահրավեր կարող է լինել, եթե Իսրայելին հաջողվի իրագործել այդ սցենարը, թեև դա քիչ հավանական եմ համարում։

-Դուք նշում եք, որ Իրանը կկենտրոնանա իր ներքին խնդիրների վրա և Հայաստանին այդքան «ուշադրություն» չի դարձնի․ ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը նման պարագայում։

- Եթե դուք հետևել եք իմ հայտարարություններին, ես իմ խոսքում, մշտապես զգուշացրել եմ, որ պետք չի ամբողջովին հույսը դնել, որ մեր փոխարեն Իրանը մեր հարցերը կլուծի։ Ժամանակին, երբ այս տեսակետը հնչեցնում էի, շատերը ասում էին՝ սա ի՞նչ է, մենք Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է վատացնե՞նք, որ դու այդպիսի կանխատեսում ես անում կամ այդպիսի հորդոր ես անում։ Բայց բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինել։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետության առաջ կան բազմաթիվ մարտահրավերներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, հենց կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակների հետ։ Ես իմ խոսքում չնշեցի հնարավոր փախստականների խնդիրը, որն ինչ-որ պահի կարող է առաջանալ։ Իրենք էլ իրենց հերթին ՀՀ-ի համար կբերեն ներքին խնդիրներ. մենք ի վիճակի չենք լինելու ֆիլտրել, թե այդ անցորդների հոսքի հետ ովքեր են գալիս Հայաստանի Հանրապետության տարածք։ Մենք չենք կարող ֆիլտրել, թե այդ մարդիկ ինչ նպատակներով են գալիս՝ փախչո՞ւմ են, թե՞ այլ հանձնարարություններով են գալիս Հայաստանի Հանրապետություն։ Առնվազն այն պետությունների հետ, որոնց հետ Հայաստանն այս պահին ունի լավ հարաբերություններ՝ հատկապես Հնդկաստանի, պետք է ոչ միայն սերտացվեն կապերը, այլև համատեղ ռազմավարություն մշակվի, թե ինչ զարգացման դեպքում ինչ է հնարավոր։

-Պարո'ն Պողոսյան, հաշվի առնելով այն իրավիճակը, որը որ ունենք, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, Հայաստանի որևէ տարածքի վտանգ սպառնո՞ւմ է ներկա իրավիճակով պայմանավորված։

-Այս պահին Իրանի իրավիճակով պայմանավորված` դեռ վտանգ չեմ տեսնում։ Ես նշեցի՝ Իրանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի միակ տարածաշրջանային դաշնակիցն է, բայց դեռ վաղ է խոսել այն մասին, որ Ադրբեջանը կսկսի ռազմական գործողություններ, որովհետև այս պահին առնվազն Իրանը ցույց է տալիս, որ դեռևս կենսունակ է։