Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ
Հասարակություն

Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ սպառնալիքներն ահագնացել են

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։ Իրանաիսրայելական հակամարտության համատեքստում աշխարհաքաղաքական անկայունությունը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվելու է «անկախ Հայաստանի կամքից»։ Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022թ․ սեպտեմբերից Ադրբեջանի զինված ուժերն արդեն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Այս հայտարարությունները, Հայաստանի սահմաններին անցկացվող զորավարժությունների ավելացման ու Միջին Արևելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրության շեղման համակցությունը ակնհայտ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Ստեղծված իրավիճակի համար կարևոր են հետևյալ բնութագրիչներն և անհրաժեշտ գործողությունները․

Ադրբեջանի կողմից թշնամանքի աճը. Ադրբեջանի շարունակական ծավալապաշտական քաղաքականության պայմաններում՝ Հայաստանը կանգնած է անմիջական սպառնա­լիքի առաջ։ Իր այդ քաղաքականության համաձայն՝ Ադրբեջանը նպատակ ունի վերահսկո­ղություն սահմանել ռազմավարական տարածքների նկատմամբ՝ «տարածաշրջանային հաղորդակցություն» անվան տակ։ Այս առումով, «Զանգեզուրի միջանցքի» շինծու հիմնավորմամբ Հայաստանի որևէ տարածքի գրավման ցանկացած փորձ հանդիսանալու է միջազգային իրավունքի խախտում։

Տարածաշրջանային էսկալացիայի վտանգը. Իսրայել-Իրան հակամարտության շարունակությունը ավելացնում է Հարավային Կովկասի անվտանգային բնապատկերի բարդությունը։ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը՝ արտերկրյա դաշնակիցների աջակցությամբ, մեծացնում է մտահոգությունը, որ Հայաստանը կարող է լինել թիրախ՝ տարածաշրջանային վերադասավորման անվան տակ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ հանդես գա, որպեսզի կանխվի նման որևէ ռազմական սադրանք։

Կոչ միջազգային անհապաղ գործողությունների համար. Մենք դիմում ենք Եվրոպայի անվտան­գության և համագործակցության կազմակերպությանը, հատկապես դրա Մինսկի խմբի համանախագահող պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգու­թյան խորհրդին և հատկապես դրա հինգ մշտական անդամներին ու Եվրոպական Միությանը, ինչպես նաև Հայաստանի դաշնակից և գործընկեր պետություններին՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից միջազգային հակամարտությունները շահագործելու ցանկացած փորձ՝ Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները իրականացնելու նպատակով։ Դիվանագիտական ճնշումներ ու կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույնանման դիմումներով հանդես գալու և դիվանագիտական ու ռազմաքաղաքական զսպման մեխանիզմների ապահովման կոչ ենք անում նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին։

Ռազմական ու դիվանագիտական բարձր մակարդակի աջակցության անհրաժեշտու­թյուն. Հայաստանը կարիք ունի իր դաշնակիցների ու գործընկերների ուժեղացված աջակցության՝ հնարավոր ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Մենք կոչ ենք անում բարեկամ պետություններին վերստին հաստատել իրենց հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ապահովելով անվտանգության միջոցառումներ, դիվանագիտական լուծումներ ու ռազմավարական գործընկերություն։

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հաստատակամորեն հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հանձնառու­թյանը։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին ու առաջնորդներին հաշվի առնել իրավիճակի լրջությունը, չանտեսել իրական սպառնալիքները և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում»։