Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան
Հասարակություն

Բիզնես խլելու օպերացիա՝ քաղաքային իշխանության ակտիվ մասնակցությամբ. Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է.

Երևանի քաղաքապետարանի կողմից Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու և Թենիսի կորտերը սրճարաններով փոխարինելու քաղաքային իշխանության նախաձեռնողականությունը բիզնես խլելու օպերացիա է հիշեցնում։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետը անձնական նախաձեռնողականություն է ցուցաբերում այգու նշված տարածքը «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջը հանձնելու հարցում, այն էլ՝ սրճարաններ կառուցելու թույլտվությամբ։

300 մլն դրամի ուժն ու Տիգրան Ավինյանը

2023թ․ մայիսին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում հայտարարեց, որ «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) խորհրդի նախագահը համայնքին է նվիրաբերել 300 մլն. ՀՀ դրամ՝ մարզադպրոցի վերակառուցման համար՝ այն գնահատելով որպես բացառիկ երեւույթ։ Բանկի այս քայլը Տիգրան Ավինյանը գնահատել էր որպես բանկի կողմից քաղաքի նկատմամբ սիրո նշան, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս «ամուսնությունը» ոչ թե սիրո վրա էր հիմնված, այլ պարզ հաշվարկի։  Ընդ որում, սերը շահին զիջելը դրսեւորվեց ընդամենը 2-3 ամիս անց։

Ուսումնական տարվա մեկնարկին՝ 2023 թ․  սեպտեմբերին, Երևանի ավագանու անդամներից մեկը՝ Էռնեստ Ավանեսովը, ահազանգեց, որ համայնքային ենթակայության մարզադպրոցները գրություններ են ստանում այն մասին, որ այդ պահից սկսած՝ իրենց  աշխատակիցներն աշխատավարձը պետք է ստանան «Էվոկաբանկի» (EVOCABANK) քարտերով: Հատկանշական է, որ ավագանու անդամի պնդմամբ համայնքային մարզադպրոցներ գրություն է գնացել քաղաքապատարանից՝ վերոհիշյալ պահանջով։ Իսկ  2024 թվականի հունվարին արդեն պարզվեց, որ քաղաքային իշխանությունը մտադիր էր Օղակաձև այգու 4-րդ հատվածը վերցնել իր իսկ ներկայիս սեփականատիրոջից ու հանձնել «Էվոկաբանկի» (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջ՝ Մարիետա Գևորկյանի ընկերության տնօրինմանը։

Հատկանշական է, որ այգու տարածքի «խլելու» օպերացիայի մասին պաշտոնապես հայտարարվեց հենց Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ 2024 թվականի հունվարի 8-ին։  
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ տնօրեն Շողիկ Երանյանը հայտնեց, թե «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների միջնամասում գտնվող Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող այգու վերակառուցման և կառուցապատման իրավունքի տրամադրման համար:

Նկատենք, որ այս ընկերության իրական շահառուն Մարիետա Գևորկյանն (MARETA GEVORKYAN) է, որը նաեւ միանձնյա տիրապետում է «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) բաժնետոմսերի 100%-ին։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ընկերությունը Օղակաձեւ այգու նկատմամբ հավակնություններ է սկսել ցուցաբերել, այսինքն՝ այլ ընկերության գույքի վրա աչք դրել՝ չունենալով անգամ մեկ տարվա գործունեություն ու միանգամից շահել Երեւանի քաղաքապետարանի սերը։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) գրանցվել է 2023 թվականի փետրվարի 21-ին։

Նույն գործակարգավարական նիստում  փարատվում են բոլոր կասկածները՝ Մարիետա Գեւորկյանն ուզում է հենց Օղակաձև այգու 4-րդ զանգվածը, որտեղ առկա են 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր, օրինական վարձակալներ։ Առաջին հայացքից թվում է, որ քաղաքային իշխանությունը պետք է ասեր՝ հարգելի նորաստեղծ ընկերություն, ուրախ ենք, որ ուզում եք ներդրում անել, մայրաքաղաքում կան բազմաթիվ չբարեկարգված պուրակներ, այնտեղից սկսեք, Օղակաձև այգու 4-րդ զանգվածը ունի օրինական վարձակալներ։ Բայց ոչ՝ դրվում է այգու այդ հատվածը օրինական վարձակալներից խլելու օպերացիայի հիմքը։

Հանրային գերակա շահի մանիպուլյացիան՝ քաղաքային իշխանության կատարմամբ

Նորաստեղծ «Գրին Ռոք մենեջմենթ գրուպ» (GREEN ROCK MANAGEMENT GROUP) ընկերության հավակնությունների կենտրոնում հայտնված օղակաձեւ այգու հատվածում վարձակալության պայմանագրեր ունի  «Գեյմ-Սերվիս» (GAME-SERVICE CJSC) ընկերությունը. 2013 թվականի մարտին ստորագրվել է 7887. 96 քառ. մակերեսով հողատարածքի վարձակալության մասին, ըստ որի՝ հողամասի տրամադրման նպատակն է՝ թենիսի մարզահրապարակի զբաղեցրած մակերես։ Այս պայմանագրի գործողությունն ավարտվում է 2038թ վականին։  Մյուս պայմանագիրը ստորագրվել  է 2002 թվականին՝ 45 տարի ժամկետով, ըստ որի 1200 քառ. մակերեսով տարածքը տրամադրվել է մանկական սպորտային խաղահրապարակի կառուցման նպատակով։

Այս տարածքներում անցած տարիներին սրճարաններ չեն կառուցվել եւ օգտագործվել են ըստ իրենց պայմանագրային առաջնային նշանակության։ 2024 թվականի հունվարին, պարզվեց, որ դա չի գոհացնում Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս գործակարգավարական նիստում ոչ թե հետաքրքրվեց, թե մի քանի ամսվա պատմություն ունեցող ընկերությունը ինչ զարմանահրաշ գործունեություն է ծավալել այդ ամիսներին, ինչու հանկարծ որոշեց, որ հենց այդ տարածքների համար պետք է ներդրումային ծրագիր ներկայացնի, այլ դժգոհեց, որ այդտեղ կան թենիսի կորտեր։

«Թենիսի կորտերը իրականում չպետք է լինեին և այգին, այգու տարածքները պետք է վերադարձվեն քաղաքին՝ երևանցիներին»,- հայտարարեց Ավինյանը՝ կարծես Երեւանի կոլորիտներից մեկը համարվող թենիսի կորտերը երեւանցիներին չեն ծառայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։