Փաշինյանի գրառում-հրամանը կատարված է. Սամվել Կարապետյանը ձերբակալվել է
Aysor.am-ը հայտնում է՝ քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Կարապետյանն այսօր հայտարարել էր, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին:
Դրան հետևել էր Փաշինյանի գրառումը. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:
Ստացվում է, որ գործադիրի ղեկավարի ուղղակի հրաման կատարող իրավապահ համակարգը չի ուշացրել շեֆի գրառում-հրամանը կատարելը: