Նրանց վշտացնում է իմ ազնիվ ելույթը, որ ես եկեղեցու կողքին եմ, ժողովրդի կողքին․ Սամվել Կարապետյան
«Նրանց վշտացնում է իմ ազնիվ ելույթը, որ ես եկեղեցու կողքին եմ, ժողովրդի կողքին». RT-ն հրապարակել է գործարար Սամվել Կարապետյանի բացառիկ մեկնաբանությունը:
Կարապետյանը RT-ին հայտնել է, որ Երևանում ուժայինները կոտրել են երկու մարդու ձեռքերը, որոնք հավաքվել էին՝ ի աջակցություն գործարարի։
Հիշեցնենք՝ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ այս գործողությունները հետևեցին այսօր Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու արված հայտարարություններին։