Փաշինյանը քրոնիկ սուտասան է. անհետ կորածների ծնողները ճանապարհը փակ են պահում
Անհետ կորածների ծնողները երեկվանից շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Նրանց սկզբնական պահանջն էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում վերականգնեն Արմեն Աբազյանին, քանի որ նա էր զբաղվում իրենց երեխաների հարցով։ Հիմա, սակայն, պահանջի հարցում մտափոխվել են։
Նա նշեց, որ, բացի Աբազյանից և ԱԱԾ-ից, ոչ մեկ այդ անձանց հարցով չի զբաղվել։
«Երբ ԵԽ-ից անհետ կորածների վերաբերյալ դիմումները հետ կանչեցին, դա մեսիջ էր, որ երեխեքի հարցն այս պետության համար կարևորություն չունի։ Հայտարարեցին, որ պահանջ չունեն։ Հիմա, եթե գա ասի, որ անելու են այդ հարցը, ոչ մի փոփոխություն չկա՝ հարց չկա․ կբացենք»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ է այդ հարցով զբաղվում՝ Արսեն Ղուկասյանը պատասխանեց. «Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, անձամբ իր հետ մի քանի անգամ հանդիպել եմ, հետո իմ մուտքն արգելվել է։ Ես հասկացել եմ, որ ինքը պոտենցիալ, քրոնիկ սուտասան մարդ է, ես ո՞նց կարող եմ հավատալ մի մարդու, որ 5 րոպեում 15 հատ սուտ կարող է ասել»։