Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները (լուսանկարներ)
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության
պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։
Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»: