Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան
Վերջին 7 տարիների պատմությունը հաջողության ու ոչ թե անհաջողության պատմություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Շատ են խոսում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հարցը, որպես թոկ, օգտագործվել է, որ Հայաստանը չգտնվի։
«Հայաստանը կայանում է, Հայաստանի ապագայի նկատմամբ ես ավելի լավատես եմ, քան՝ երբևէ»,- ասաց Փաշինյանը։