NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Երբ աշխարհիկ իշխանությունը քննում է հոգևոր ուխտը, ճշմարտության տեղը զբաղեցնում է ամբարտավանությունը

Երբ աշխարհիկ իշխանությունը սկսում է քննել հոգևոր ուխտերը, ճշմարտության տեղը զբաղեցնում է ամբարտավանությունը։ Այս մասին գրում է Տեր Համբարձում քահանա Դանիելյանը։

«Վարչապետի վերջին հրապարակումները, մասնավորապես այն, որում նա հայտարարում է, թե իբր կան եկեղեցականներ, որոնք խախտել են Սուրբ Խորանի առջև տված իրենց ուխտը, ոչ միայն վիրավորանք են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևորականների ու հավատացյալների հասցեին, այլև ուղիղ ոտնձգություն՝ սրբության դեմ։

Այս կերպ հատվում է մի սահման, որին ո՛չ աշխարհիկ իշխանությունը, ո՛չ քաղաքական որևէ ամբիցիա երբևէ չպիտի մոտենար։

Ո՛չ օրենքը, ո՛չ բարոյականությունը չեն տալիս որևէ պաշտոնյայի իրավասություն՝ իրեն վերապահելու աստվածային լիազորություն՝ դատելու՝ արդյո՞ք հոգևորականը պահել է իր ուխտը Աստծու առջև, թե ոչ։

Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Քաղաքական պաշտոնյա՞ն պիտի որոշի՝ ում ուխտն է «գործում», իսկ ումը՝ «խախտված», ով է արժանի կանգնելու Սուրբ Խորանի առջև, իսկ ով՝ ոչ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ոչ թե կառավարական նստավայրում է գտնվում, այլ միայն Աստծո առաջ՝ այն խորանի առաջ, որտեղ ծնվում է հոգևոր իշխանությունը։

Գալով հարցի երկրորդ կողմին:

Ուղղակի անընդունելի է, երբ Հայոց Եկեղեցու հոգևորականներին, ովքեր անձնազոհությամբ են վկայել իրենց հավատարմությունը իրենց ազգին ու եկեղեցուն, հանդգնում է դատել մի մարդ, ով ինքը բազմիցս խախտել է իր բոլոր երդումներն ու խոստումները սեփական ժողովրդին՝ արդարության, թափանցիկության, խաղաղության ու իրավունքի գերակայության մասին:

Մենք հիշում ենք այդ երդումները՝ հնչեցված ժողովրդի առաջ։ Բայց դրանց իրականացման փոխարեն մենք տեսել ենք ամբողջությամբ այլ բան՝ քաղաքական հաշվեհարդար, մամուլի ազատության սահմանափակում, քաղաքացիական հասարակության թուլացում, պառակտում՝ որպես պետական քաղաքականություն։ Եվ հիմա նույն մարդը փորձում է չափել հոգևոր ուխտի արժեքը։

Հոգևորականը իր ուխտը տալիս է ոչ թե քարոզարշավներում, այլ՝ Սուրբ Խորանի առջև։ Քահանայի ծառայությունը պաշտոն չէ, այլ՝ կյանքի ուխտ, խաչի ճանապարհ, որի համաձայն՝ նա մնում է, երբ բոլորը լքում են, նա մնում է իր հոտի կողքին, ինչի վառ վկայությունը մեր երկրի առջև հառնած անցյալի և ներկայի պատերազմներն են:

Մնում է միայն ասել մեկ բան. եթե որևէ մեկն այսօր ուզում է չափել հավատարմության ուխտը, թող սկսի սեփականից. «Մի դատիր, որ չդատվես. քանզի ինչ դատաստանով որ դատես, այնպիսինով պիտի դատվես» (Մատթ. 7:1-2)»,- գրում է նա։