Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինի
Հասարակություն

Կրկնակի չափանիշներ. Արսեն Թորոսյանի հակակոռուպցիոն հռետորաբանությունն ու ստվերոտ սեփական պատմությունները. ՍիվիլՆեթ

ՍիվիլՆեթը գրել է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը տարբեր առիթներով խոսում է նախկին իշխանությունների կոռուպցիոն դրսևորումների մասին։

Արսեն Թորոսյանի միջոցով իշխանությունը թերևս փորձում է նաև հանրային դաշտ նետել նախկին իշխանությունների օրոք կատարված չարաշահումներն ու ապօրինի գույքի ձեռքբերման դեպքերը։ Մեծամասամբ իշխանությունները հայտարարություններից այն կողմ չեն անցնում, օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են լռեցնել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղի ունեցած որոշ առերևույթ չարաշահումներ, օրինակ՝ ԱՆԻՖ-ի հետ կապված տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումները, պետական գնումներում ՔՊ-ականների ու նրանց մերձավորների ներգրավվածությունը, ՔՊ-ական պաշտոնյաների ունեցվածքի կասկածելի աճը և այլն։ Ուշագրավ է նաև, որ Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարությունը ղեկավարելու ժամանակ տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված պետական միջոցների ենթադրյալ յուրացումներ, դրա հետ կապված կա նաև դատական գործընթաց։

ՍիվիլՆեթը փորձել է ի մի բերել Արսեն Թորոսյանի անվան հետ կապված սկանդալային և կոռուպցիոն պատմությունները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների յուրացման գործը

Կորոնավիրուսի համաճարակի շրջանում առողջապահության նախարարն էր Արսեն Թորոսյանը (2018-2021)։ Համաճարակից մեղմումից հետո՝ 2021-ին, Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն սկսեց համավարակի ընթացքում նախարարության գործողությունների վերաբերյալ։ Պալատը պարզեց, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների՝ գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում բուժառուների բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։

Հաջորդ տարի՝ 2022-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվեց քրեական գործ այդ ուսումնասիրությունների հիման վրա։ 2023-ին մեղադրանք առաջադրվեց առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը Առողջապահության փոխնախարար էր ինչպես Արսեն Թորոսյանի, այնպես էլ նրա հաջորդի՝ Անահիտ Ավանեսյանի օրոք։

Սիմոնյանը շուրջ երկու ամսով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։

Այս գործով մեղադրանք առաջադրվեց նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանին, որը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Սիմոնյանի հետ։ Ըստ մեղադրանքի՝ նա կազմակերպել է հիվանդության պատմագրերի 829 դեպքով կեղծում և խարդախությամբ առողջապահության նախարարությունից հափշտակել ավելի քան 263 մլն դրամ։

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Սիմոնյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել առողջապահության նախարարության իրավունքներին ու օրինական շահերին։

Նրանց հետ միասին մեղադրանք է առաջադրել Լիլիա Հակոբյանին, որը եղել է նույն կլինիկայի ավագ բուժքույրը, և ըստ մեղադրանքի՝ մասնակցել է փաստաթղթերի կեղծմանը և պետական միջոցների յուրացմանը։

Այս գործով հարցաքննվել է նաև Արսեն Թորոսյանը։ Գործը 2024-ի ապրիլից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Այս գործից Գևորգ Սիմոնյանին առնչվող դրվագն այժմ քննվում է դատարանում, բայց գործի մյուս հատվածը դեռ Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Ընդ որում, որոշ հանգամանքներ ստիպում են կասկած հայտնել, որ քրեական գործի ամբողջական բացահայտումը կանգ է առել քաղաքական որոշմամբ (օրինակ, դատախազության ներկայացուցիչները նշել էին, որ քրեական վարույթի վրա եղել է ոչ իրավաչափ միջամտություն)»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։