ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Հասարակություն

Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի պաշտպանները ներկայացրել են, թե ինչ է տեղի ունեցել

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, միակողմանի ներկայացված և խեղաթյուրված տեղեկություններ, հարկ ենք համարում ներկայացնել դեպքի և դրան նախորդող իրադարձությունների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել Գոռ Մինասյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանը և Սլավիկ Պողոսյանը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2023 թվականի հոկտեմբերից սկսած Գոռ Մինասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, նրան ճանաչող և չճանաչող բազմաթիվ մարդկանց «Telegram» և «WhatsApp» հավելվածներով ուղարկվել են վերափոխված ձայնագրություններ և կեղծ հաղորդագրություններ, որոնցով դեռևս այդ ժամանակ անհայտ անձինք նպատակ են հետապնդել արատավորել Գոռ Մինասյանի բարի համբավը, նվաստացնել նրա պատիվն ու արժանապատվությունը, սերմանել թշնամանք, հրահրել բախումներ և պատճառել հոգեկան ուժեղ տառապանք:
 

Մասնավորապես, վերը նշված վերափոխված ձայնագրություններում և կեղծ հաղորդագրություններում առկա են եղել Գոռ Մինասյանի անձի, անձնական (ինտիմ) և ընտանեկան կյանքի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ, թե իբր վերջինս ունի սեռական շեղված կողմնորոշում, իբր վերջինս արտամուսնական կապի մեջ է գտնվում բազմաթիվ կանանց հետ (այդ հաղորդագրություններն ուղարկվել են նաև այդ կանանց ամուսիններին), իբր վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս գյուղի երիտասարդների հասցեին և այլ նույնաբնույթ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Բացի այդ, պարբերաբար նույնանման տեղեկատվություն պարունակող թռուցիկներ են հայտնաբերվել Տաթև բնակավայրի տարբեր հատվածներում, իսկ հետագայում պարզվել է նաև, որ նշված` դեռևս այդ ժամանակ անհայտ անձանց կազմակերպմամբ, ուղղորդմամբ և նախաձեռնությամբ գաղտնալսող սարք է տեղադրված եղել Գոռ Մինասյանի ավտոմեքենայում: Նշվածին զուգահեռ, վախի և տագնապի զգացում առաջացնելու միտումով, Գոռ Մինասյանի շրջապատի մարդիկ ստացել են սպառնալիքներ և հետապնդումների են ենթարկվել անհայտ տրանսպորտային միջոցների կողմից:

Վերը նշված դեպքերի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ (որոնցից առաջինը` 2023 թվականի հոկտեմբերի 24-ին), վարույթները միացվել են, սակայն իրավապահ մարմինների դրսևորած անգործության կամ գործելու անկարողության պատճառով դեռևս այդ ժամանակ անհայտ անձինք չեն բացահայտվել և շարունակել են իրենց չարամիտ, անբարոյական և անօրինական գործելակերպը ընդհուպ մինչև 2025 թվականի մայիսի վերջ:

Ընդ որում, իրավապահ մարմինները տևական անգործություն են ցուցաբերել այն պայմաններում, երբ նշված հանցագործությունից տուժած անձինք իրենց ցուցմունքներով հայտնել են հիմնավոր կասկածներ առ այն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում:

2025 թվականի հունիսի 16-ին Մ. Մ.-ն Գոռ Մինասյանին և նկարագրված հանցագործությունից տուժած այլ անձանց տեղեկացրել և համապատասխան ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ վերոնշյալ գործողությունները կատարել են իր բարեկամներ Մարո Մարտիրոսյանը և նրա եղբայրը` Կարո Մարտիրոսյանը: 2025 թվականի հունիսի 17-ի առավոտյան Մ.Մ.-ն և հանցագործությունից տուժած անձանցից Մ․ Թ-ն, Մ. Ծ.-ն և նրա ամուսինը ուղևորվել են ՀՈԳՎ Գորիսի բաժին, որպիսի նշված տեղեկությունը հայտնեն իրավապահ մարմիններին: Մարո Մարտիրոսյանը, իմանալով այդ մասին և գիտակցելով, որ իր ու իր եղբոր հանցավոր գործունեությունը բացահայտվել է, ցանկանալով ամեն կերպ խոչընդոտել նշված անձանց` ոստիկանության բաժին հասնելը, իր կողմից վարվող ավտոմեքենայով շարժվել է նրանց հետևից:

Ճանապարհին նշված անձինք հանդիպել են Գոռ Մինասյանի ընկերոջը` Գևորգ Հարությունյանին, և հայտնել նրան Մարո Մարտիրոսյանի և նրա եղբոր գործողությունները բացահայտված լինելու և դրանով պայմանավորված Մարո Մարտիրոսյանի կողմից իրենց հետապնդելու մասին: Դրանից որոշ ժամանակ անց, ըստ Գևորգ Հարությունյանի կողմից հայտնած տեղեկությունների, նրա և Մարո Մարտիրոսյանի վարած ավտոմեքենաների միջև տեղի է ունեցել բախում, որից հետո Մարո Մարտիրոսյանի կողմից Գևորգ Հարությունյանին հարվածելու և նրա ու նրա կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանք հասցնելու պատճառով Գևորգ Հարությունյանն ապտակել է Մարո Մարտիրոսյանին:

Դեպքից 1 օր անց ձերբակալվել է նաև Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը, որի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը): Գոռ Մինասյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը:

2025 թվականի հունիսի 21-ին միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գոռ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկու ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ: Դատարանը, թեև արձանագրել է Գոռ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ (այդ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք):

Ամփոփելով վերոգրյալը` արձանագրենք, որ շարունակվող հանցագործության պայմաններում իրավապահ մարմինների` շուրջ 1 տարի 8 ամիս դրսևորած անգործության պատճառով Մարո Մարտիրոսյանը և Կարո Մարտիրոսյանը (նաև նրանց հետ հնարավոր համագործակցող անձինք (ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների` վերջիններիս հովանավորում են ՀՀ ազգային ժողովի 2 պատգամավորներ)) չեն ենթարկվել քրեական պատասխանատվության: Դրա փոխարեն Մարո Մարտիրոսյանի գույքը ենթադրաբար վնասելու և նրա առողջությանը ենթադրաբար թեթև վնաս պատճառելու համար հանրային քրեական հետապնդման է ենթարկվել ու կալանավորվել Գոռ Մինասյանը:

Հորդորում ենք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ միակողմանի կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց, իսկ իրավապահ մարմիններին կոչ ենք անում վերջապես գործել և պատասխանատվության ենթարկել Գոռ Մինասյանի և նրա բարեկամների, ընկերների, Տաթևի համայնքի այլ բնակիչների նկատմամբ անբարոյական և անօրինական գործողություններ կատարած վերոնշյալ անձանց»։