Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Հասարակություն

Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքը. Միաբանական համագումարի հայտարարությունը

Միաբանական համագումարը 
հանդես եկավ հայտարարությամբ

Հունիսի 16-21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավի առնչությամբ հանդես եկան հայտարարությամբ: 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, որ Արարատյան շաբաթվա շնորհաբաշխ տոների առիթով ի մի ենք հավաքվել Սուրբ Էջմիածնում՝ մասնակցելով Միաբանական 9-րդ համագումարին, հավատարիմ մեր սուրբ ուխտին որդիական մեր սերն ու անվերապահ նվիրումն ենք հավաստում առ  Հայ Եկեղեցին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգիս  Վեհափառ Հայրապետին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով։ Որպես Հայ Եկեղեցու վարդապետաց դաս՝ հորդորում ենք մեր սիրելի հավատավոր ժողովրդին ի Մայր Հայաստան և ի Սփյուռս. 

• Անսասան մնալ իրենց սուրբ և ճշմարիտ հավատքի մեջ՝ որպես նվիրյալ և հավատարիմ զավակներ Մայր Եկեղեցու, չտրվելով չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսևորումներին, պահպանելով ողջախոհությունը, բարեկրթությունը և պարկեշտությունը։ Սիրով ու անշեղ հավատով պաշտպանել Հայրենիքի և Եկեղեցու բարձրագույն արժեքները՝ վեր դասելով դրանք անձնական և խմբային շահերից, ի նպաստ ազգի ու պետության միասնության և անդորրի։

• Հավատարիմ քրիստոնեական արժեքներին՝ ամուր կանգնել ազգային ինքնության հիմերի վրա, պահպանել ազգային-հոգևոր դիմագիծը և  միասնաբար հաղթահարել արտաքին ու ներքին վտանգներն ու սպառնալիքները՝ համաձայն սուրբ առաքյալի կոչի. «...Միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13։11)։
Կոչ ենք անում Հայրենի երկրի իշխանություններին. 

• Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգևոր և կրոնական զգացումները, այլ նաև վտանգում են հասարակական համերաշխությունը և կարող են հանգեցնել ծանր հետևանքների՝ վնասելով մեր ժողովրդի, պետության և պետականության անվտանգությանը։

• Մեր տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ է ամբողջական պատասխանատվությամբ լծվել պետության առջև ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը, այդ թվում՝ ներհասարակական համերաշխության և ազգային միասնության պահպանման ուղղությամբ՝ ի նպաստ մեր ժողովրդի բարեկեցության։

• Հետևողականորեն աջակցել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ Արցախի պատմական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման համար, որը այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջև։

Հայրենիքի ու Եկեղեցու առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Մայր Աթոռի միաբաններս՝ մեզ զորակից ունենալով Հայ Եկեղեցու Նվիրապետական աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների միաբանություններին, որպես արթուն ծառաներ Ամենակալ Աստծո և հոգևոր սպասավորներ բարեպաշտ հայ ժողովրդի, մեր կոչումի բարձր գիտակցությամբ, միակամ ու միաբան, շարունակելու ենք անձնուրաց կերպով իրականացնել Հայ Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան պատմական վսեմ առաքելությունը՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայաստան աշխարհի»։