Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Հասարակություն

Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամային պահերի մասին, երբ թե՛ արտաքին, եւ թե՛, դժբախտաբար, ներքին սպառնալիքները չափազանց ճնշող են: Հաճախ անդրադարձել եմ մեր ժողովրդի միասնության անառարկելի կարեւորության մասին, քանզի միայն այդ ձեւով եմ հավատում, որ պիտի կարենանք դիմագրավել մեր առջեւ ծառացած վտանգները: Եվ իսկապես անհասկանալի, մտահոգիչ է եւ, նույնիսկ, կասկածելի դրդապատճառներ  ունի ՀՀ վարչապետի եւ իր շրջապատի կողմից վերջին շրջանում շղթայազերծված պախարակման արշավը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ իր սպասավորների հանդեպ, շատ անգամ նաեւ վարչապետի համար անվայել եւ անբարո արտահայտություններով:   Անշուշտ, պոպուլիստական ելույթներով երբ ասում են, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն  եւ կրոնին, այլ միայն կղերականներին են դեմ, հայ ժողովուրդն  այդքան միամիտ չէ և  հասկանում է, որ իրենց հետապնդումներն այլ են, քանզի Եկեղեցու  կառույցը եկեղեցականներն են եւ հավատացյալները:

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի եւ դարեր  շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզուի ու հավատքի պահպանման գործում: Եւ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին եւ սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները:   Չափազանց մտահոգիչ են նաև լայն մաշտաբով սկսված հարձակումները եւ հետապնդումները բոլոր նրանց դեմ, որոնք իրացնում են իրենց սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքը, իրենց տեսակետներն ու համոզումներն են արտահայտում   իշխանութեան դեմ կամ պահանջում իշխանափոխություն, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է: Ժողովրդավարություն, որի մասին այդքան հոխորտանքով է խոսում վարչապետը:

Անընդունելի եւ խստորեն դատապարտելի է նաեւ ձերբակալությունը եւ կալանավորումը մի անձի, ինչպիսին է իր բարերարությամբ եւ հայրենասիրական նվիրումով երկրի տնտեսական աճի գործում մեծ ավանդ ունեցած Սամվել Կարապետյանը: Նա ձերբակալվել է, քանզի քննադատում է ներկա վարչախմբին՝ մատնանշելով երկրին սպառնացող մեծ վտանգների մասին:   Շատ երկրներ ջանում են ամեն կերպ իրենց Սփյուռքի զավակներին կապել երկրին, որտեղ իրենք իրենց կարելիությունները կներդնեն, իսկ ՀՀ վարչախումբը հեգնանքով է խոսում այլ երկրի քաղաքացիների մասին, որոնց ներդրումը, սակայն, հայրենիքի բարօրության համար անհամեմատ ավելի մեծ է, քան իրենցը: Հստակացնեմ, որ երբեք չեմ հանդիպել եւ ճանաչել պրն. Սամվել Կարապետյանին եւ որեւէ հարաբերություն չեմ ունեցել իր հետ: Մեր միակ կապը պատահականորեն նույն ազգանունն ունենալն է: Տեղեկացանք նաեւ, որ կրկին անգամ սկսվել են հետապնդումներն ու սպառնալիքները ՀՅ Դաշնակցության անդամների հանդեպ:

Նման քայլերով երկիրը արագընթաց կերպով առաջանում է դեպի մենատիրություն եւ ընկղմվում մարդու իրավունքների խախտման գործընթած: Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի եւ փոխի իր այս ուղեգիծը: Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հիշեցնել՝ երբ այսօր ինքն ի շարս այլոց ամբաստանում է նաեւ Արծվիկ Մինասյանին եւ Արթուր Խաչատրյանին, ինքը չէ՞ր, որ 2018 թ. Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա առթիվ ներկայացված զեկուցմանը հայտարարեց, որ երկու՝ Էկոնոմիկայի եւ Գյուղատնտեսության նախարարություններն ամենակարեւոր առաջդիմությունն ունեն:

Ովքե՞ր էին  նախարարները. Արծուիկ Մինասյան եւ Արթուր Խաչատրյան: Հանկարծ այսօր իրենք «վտանգաւոր հանցագործնե՞ր» դարձան: Պետք է ի վերջո լրջանանք: Ես հաճախ խուսափում եմ Հայաստանի ներքին հարցերի մասին գրելուց կամ խոսելուց, բայց այլեւս անկարելի է, քանի որ սկսել ենք հասնել ճգնաժամային պահերի, եւ հարկավոր է յուրաքանչյուրս ստանձնենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ: Արդ, ուրեմն, կոչ եմ ուղղում վարչապետին եւ իր շրջապատին վե՛րջ տալ իրենց այս քաղաքականությանը, որ մեծ եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր Հայրենիքի եւ Հայ ժողովրդի համար: Հաջորդական օրերին կանդրադառնամ Արցախի հարցին եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Հ.գ. Պիտի ակնկալեմ, որ վարչապետի, իր շրջապատի եւ կեղծ շահառուների կողմից իմ դեմ վարկաբեկիչ հայտարարություններ տեղի չունենան, որովհետեւ հակառակ պարագայում ստիպված պիտի լինեմ հրապարակել անուններ, թե իրենք ինչ արտահայտություններով են խոսում իմ մասին:

Գասպար Կարապետյան
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ