Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները. Վահե Հովհաննիսյան

Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները:

Սամվել Կարապետյանի կալանավորումը և դրա իրականացման մեխանիզմը (ֆեյսբուքյան հրահանգ՝ ուղղորդվող անզուսպ գրառումներով) կարող են ունենալ ծանր մակրոհետևանքներ։ Խոսքը միայն ներքին կայունության մասին չէ, որն արդեն վաղուց է գտնվում տուրբուլենտության դաշտում։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Վտանգները գալիս են այլ կողմից, մասնավորապես.

  1. Ռուսաստանի հայության համար ծայրահեղ վտանգավոր զարգացումներ
  2. ՀՀ-ում ներդրումների կտրուկ նվազում, որը վերջանալու է թուրքական կոպեկների ներհոսքով. «Բաթումիզացիա՝ կոպեկներով»
  3. Հայաստանում «նոր գռեհիկ» փողի դոմինացիա
  4. Ռուսական կապիտալի փախուստ, որը բերելու է տնտեսության կոլապսի
  5. Էապես դժվարանալու է պայքարելը Բաքվի բանտերում պահվող հայերի համար։

Նոր «Խեղճահայաստանի» ձևավորում

44 –օրյա պատերազմից հետո Ռուսաստանում հսկայական թափով ուժեղանում էր ադրբեջանական լոբբին։ Հաղթական մեծ ալիքի վրա ադրբեջանական համայնքը և ազդեցիկ շրջանակները նոր խաղի կանոններ են փորձում սահմանել։ Ռուսաստանում ապրում և աշխատում է 2 մլն-ից ավելի հայ։ Պատերազմից հետո ադրբեջանական լոբբին խնդիր էր դրել՝ ջարդելու Ռուսաստանի հայկական համայնքը, չեզոքացնելու ազդեցիկ հայ շրջանակներին, թուլացնելու նրանց բոլոր լծակները, նվազագույնին հասցնելու ազդեցության ոլորտները, դարերով Ռուսաստանում մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը սարքելու երկրորդական սորտի զանգված։

Այս գործում նրանք արդեն իսկ հասել են որոշակի հաջողության, որովհետև Ռուսաստանի ադրբեջանական համայնքի հետևում Ադրբեջան պետությունն է։

Արդեն իսկ շատ ազդեցիկ հայերի ջարդել են, շատ լուրջ խնդիրներ են ստեղծվում հայերի համար, բայց դա այն չէ, ինչ պլանավորվում էր։ Պետք է պարզ ասել. Ռուսաստանում հայությանը ջարդելու պրոցեսը էապես խափանվում էր Սամվել Կարապետյանի և մի շարք այլ ազդեցիկ հայերի ջանքերի շնորհիվ, որոնք ռուսական իշխանություններում կարողանում էին տեղ հասցնել խնդիրները և իրենց ունեցած անձնական հեղինակության և մարդկային արժեքների շնորհիվ նորմալ հարաբերություններ էին պահում Ռուսաստանի տարբեր մակարդակի իշխանությունների հետ։

Ռուսաստանը բարդ երկիր է, Ռուսաստանը մեծ երկիր է, և եթե մի օր չես աշխատում հետը, կարող ես լուրջ խնդիրներ ունենալ։ Այո, հենց Սամվել Կարապետյանն ու մի շարք այլ ազդեցիկ դեմքեր կարողանում էին աշխատել թե´ իշխանությունների, թե´ էլիտաների, թե´ հոգևոր կառույցների, թե´ հայկական կառույցների, թե´ այլ տիպի ազդեցիկ շրջանակների հետ՝ դժվարագույն պայմաններում հայկական համայնքի շահերը պաշտպանելու համար։ Հատուկ շեշտում եմ՝ այլևս չունենալով իրենց թիկունքում Հայաստանի Հանրապետություն։

Եթե Սամվել Կարապետյանը շարունակի մնալ անազատության մեջ, ապա հաշված ամիսների ընթացքում մենք Ռուսաստանում ստանալու ենք նոր «Խեղճահայաստան»՝ ճնշված, ստորացված վիճակում հայություն։ Սրա հետևանքները շատ դժվար է բացատրել չհասկացողներին, կամ՝ միտումնավոր այդպես անողներին։ Շատ կարևոր է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի լայն հանրային աջակցության ձևավորումը։ Իրոք շատ կարևոր է։ Հակառակ դեպքում Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ ունենալու ենք խեղճացած հայություն, իսկ դրա հետևանքները զգալու են միլիոնավոր հայեր։

Անկախության բոլոր փուլերում համայնքների ազդեցության լուռ պայքար միշտ եղել է։ Երբ կար Հայաստանը՝ որպես գործուն պետություն, նրա բոլոր երեք նախագահները սա գիտեին, ու միշտ խնդիրը լուծում էին լուռ, բայց զգալի արդյունքներով։

2018-ից հետ իրավիճակը փոխվեց, 2020-ից հետո դարձավ շատ բարդ, բայց Սամվել Կարապետյանի նման մարդիկ աննկարագրելի ջանքերով կարողանում էին ինչ-որ բալանս պահել, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանության առողջ շրջանակների հետո աշխատանքի միջոցով։

Հիմա սկսվում է ծայրահեղ վտանգավոր փուլ, որտեղ մենք զրկված ենք դիմադրելու լծակներից։

Մյուս ռիսկերի մասին՝ առաջիկայում»,- գրել է նա: