Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Հասարակություն

«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը նույնքան անպատշաճ է, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»․ Ղազար քահանա Թորոսյան

Մարմարաշենի սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տ. Ղազար քահանա Թորոսյանն իր գրառմամբ անդրադարձել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հայտարարությանը։

Նա մասնավորապես գրել է. «Այսօր Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, հանդես է եկել անհիմն և վիրավորական հայտարարություններով՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դատելով հնչեցված արտահայտություններից՝ այդ ճեպազրույցը դժվար է որակել այլ կերպ, քան փաստերի աղավաղում և անպատասխանատու կեցվածք։

Անհասկանալի է, թե ինչու է համայնքային խնդիրներով զբաղվելու փոխարեն ավագանու անդամը իր պաշտոնական դիրքն օգտագործում եկեղեցական կառույցի նկատմամբ պիտակավորող և անփաստարկ պնդումներ տարածելու համար։ Երբ լրագրողները փորձեցին ճշտել ներկայացված տեղեկությունները, տիկինը չկարողացավ բերել որևէ հիմնավորում, ինչը վկայում է նման խոսքի մակերեսայնությունն ու միայն «մի բան ասած լինելու» իշխանահաճ մղումը։

«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը ոչ միայն անհիմն է, այլև նույնքան անպատշաճ, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»։ Որևէ դաստիարակված անձ պիտի իմանա, որ ընդհանրական և պիտակավորող հայտարարությունները վիրավորում են բազմաթիվ մարդկանց, այս դեպքում՝ նրանց կրոնական զգացումները, ինչպես նաև իրենց կյանքը հոգևոր ծառայությանը նվիրած եկեղեցականներին։

Խաչատրյանը նշում է, որ եկեղեցի է գնում, մոմ է վառում, բայց չի ընդունում Կաթողիկոսին։ Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը, և եթե չի տիրապետում ճիշտ տեղեկությունների, կարող է օգտվել լռելու իր իրավունքից։ Սակայն քրիստոնեական հավատքի տրամաբանության մեջ անկարելի է լինել Եկեղեցու մի մասը՝ միաժամանակ մերժելով նրա Նվիրապետությունը։ Մոմ վառելը, այո, բարեպաշտական սովորություն է, սակայն հավատքը դրանով չի սահմանափակվում։ Այդ սովորությունը, կարող ենք ասել, որ հավատքի կյանքի ճանապարհի միայն սկիզբն է, որտեղից այն կողմ այս տիկնոջը տեսնող չի եղել։

Հուսով եմ, որ տիկնոջ մերձավորների շրջանում կգտնվեն խոհեմ մարդիկ, որոնք կհուշեն՝ նախքան նոր արտահայտություններ անելն անհրաժեշտ է խորությամբ ծանոթանալ այն կառույցի պատմությանը, առաքելությանը, որի վրա փորձում է հարձակում գործել։

Միաժամանակ, ուզում եմ բարեկամաբար դիմել մեր սիրելի լրագրողներին։ Այս օրերին, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մասնագիտական բարեխղճությամբ մոտենալ այն թեմաներին, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, հոգևոր կառույցներին ու հանրային զգայունությանը։ Պիտի խնդրենք այդպիսի կարևոր հարցերում խոսքի հնարավորություն ընձեռել կոմպետենտ, հավասարակշիռ և իրականությանը ծանոթ անձանց։ Հակառակ դեպքում տարածվում են խեղաթյուրված պատկերացումներ, որոնք ոչ մի առնչություն չունեն ճշմարտության, և առավել ևս՝ հավատքի սրբության հետ»։