Լոռու մարզում վիճաբանություն է տեղի ունեցել 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և կա վիրավոր։
Լոռու մարզում վիճաբանություն է տեղի ունեցել 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև, վերջինս մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 17 տարեկան է՝ նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի փորձագետը։