ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռեւս անցած շաբաթվա վերջին ընտրել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Փաշինյանի հաստատմանը:
Որոշ տեղեկություններով, Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ: Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ: Հետեւաբար, կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար։ Սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի` նա ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար, պատգամավոր, ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է, Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում