Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Կչարչարի, փողերը կխլի, փրկագինը կվերցնի` բաց կթողնի

Սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը, որը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական ընկերությունը, նիկոլական իշխանության համար անցանկալի անձանցից է: 2023 թվականին նրա մուտքը Հայաստան արգելվեց, ինչպես ռուսաստանցի շատ գործիչների մուտքը, որոնցից Փաշինյանը վտանգ է տեսնում: Բայցեւայնպես, Կրիվոպուսկովը շարունակում է հանդիպումներ ունենալ հայ գործիչների հետ, հետեւել հայաստանյան իրադարձություններին: Վիկտոր Վլադիմիրովիչի հետ խոսել ենք բարերար, գործարար, ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:


- Ինչո՞ւ է այս ամենն արվում, ըստ Ձեզ, մարդուն կալանավորել են մի նախադասության համար, որով նա կարծիք է արտահայտել, Ձեր գնահատականն եմ ուզում լսել:

- Զարմանում եմ, որ Դուք զարմանում եք: Սամվել Կարապետյանն առաջինը չէ, որին Փաշինյանը ձերբակալում է, կալանավորում է, բայց համաձայնեք, որ նա ոչ մեկին չի պատժել, ոչ ոք նստած չէ իր որոշմամբ: Թե՞ Դուք գիտեք որեւէ մեկին, որը դատապարտվել է նրա որոշմամբ: Ինչպես մեզ մոտ են ասում՝ կչարչարի /помытарит/, փողերը կխլի, փրկագինը կվերցնի, բաց կթողնի: Հիմա էլ Սամվելի հերթն է: Ես չգիտեմ, թե արդյոք Սամվել Կարապետյանը ֆինանսապես աջակցե՞լ է Փաշինյանին` դեպի Օլիմպ նրա ճանապարհին: Ամենայն հավանականությամբ, այո: Իմ կարծիքով, ոչ մի ռուսաստանյան օլիգարխ չի հրաժարվել նրան աջակցելուց՝ կա՛մ ուղղակի, կա՛մ էլ Աննայի միջոցով:

- Բայց ոնց որ լուրջ են նեղում Կարապետյանին, ուզում են «Ցանցերը խլել նրանից:

- Այո, խլում են «Ցանցերը», բայց հետո բաց կթողնեն: Փաշինյանը հմտորեն է դա անում, բայց ամենակարեւորն այն է, որ ձեր հասարակությունն առանձնապես չի լարվում այս ամենից:

- Սխալվում եք` լարվում է: Մեզ դուր չի գալիս այս ամենը, հանրությունը բողոքի ակցիաներ է անում, գնացին Կարապետյանի տան մոտ, դատարան:

- Եվ ի՞նչ: Այդպես արդեն եղել է, եւ ոչ միայն տներ են գնացել ու շատ ավելի երկար, ինչպես Մովսեսն էր հրեաներին 40 տարի անապատով պտտեցնում, ձեզ մոտ էլ 40 օր ակցիաներ են եղել, դուք հիշում եք, չէ՞: Եվ հետո՞, ի՞նչ արդյուք: Գիտե՞ք, թե ինչի է նման՝ հեծանիվի անիվը ծակվում է, նիկելը վնասվում է, փչում են, կարգի են բերում, ու էլի առաջ: Ես ուզում էի հարցնել՝ իսկ հիմա էլի կա՞ն միտինգներ, բողոք:

- Մարդիկ վրդովմունք են հայտնում, անընդհատ այդ մասին են խոսում, քննարկում, երթեր են անում` ի պաշտպանություն Եկեղեցու, կաթողիկոսի: Բայց չկա մեզ մոտ այդ տեսակետը, թե Փաշինյանը փրկագին է ուզում: Տարածված կարծիք է, որ նա ուզում է իրենց տեղը ցույց տալ բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են իր որոշումներին:

- Ամեն դեպքում, սա լավ առիթ է՝ հայտնի օլիգարխին ճնշելու, սրելու իրավիճակը, հերթական անգամ առաջացնելով դժգոհության ալիք, պարպելու մարդկանց վրդովմունքը: Այդ վրդովմունքն ուժգին չէ, էական փոփոխություններ չկան, եւ, իմ կարծիքով, սպասել էլ չի կարելի: Օրինակ, եթե նախկինում լսեիք, որ Փաշինյանն Էրդողանին է հանդիպում, ի՞նչ ահավոր վրդովմունք կառաջանար, բայց հիմա այդ առիթով ոչ ոք չի զարմանում:

- Հիմա հայ մարդիկ դեպրեսիայի մեջ են, այնքան տարբեր ու անհավանական իրադարձություններ են կատարվել վերջին շրջանում, որ մարդիկ ինչ-որ տեղ կորցրել են զարմանալու ու վրդովվելու հատկությունը:

- Իսկ ընդդիմությունն իր ասեղն է թելում: Չկա միասնություն, չկա համախմբում, կան բառախաղեր, եւ սա շատ տխրեցնում է: Ես չեմ ճանաչում մեր հայ եղբայրներին, որոնց եթե լսես, ուզում են, որ փոխվի մի բան, բայց իրենք դրա համար ոչինչ չեն անում: Հիմա ընտրություն է գնում ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Ու ակնհայտ է, թե ուր է գնում Հայաստանը, բայց էլի Ռուսաստանին են մեղադրելու, որը չասեց, չարեց, չօգնեց, բայց բաներ կան, որ ինքներդ պետք է անեք:

- Եկեք խոսենք «Հայաստանի էլցանցերի» ճակատագրի մասին, որն ուզում են պետականացնել՝ փաստացի, վերցնելով ՌԴ ազդեցությունից: Դուք երկար ժամանակ ապրել եք այստեղ, հետեւել եք մեր տնտեսական գործընթացներին, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ տնտեսական գործակցությանը, ինչպիսի՞ն եք տեսնում հետագա զարգացումները: Կկարողանա՞ն պետության միջոցներով կառավարել «Ցանցերը»:

- «Ցանցերն» այնքան էլ ահռելի չեն, որ պետական կառույցները չկարողանան կառավարել: Միառժամանակ կզբաղվեն, հետո կգցեն մի որեւէ օլիգարխի վրա, որը կգնի, կսեփականաշնորհի դրանք: Հոսանքը կթողարկվի, եւ ոչ մի նոր բան: Ատոմակայանն ո՞ւմն է:

- Կառավարվում է ռուսական ձեռնարկության կողմից:

- Չէ, բայց պետական ընկերությունն է դրանով զբաղվում: Այլ բան է, որ ձեզ մոտ բաշխիչ ցանցեր են, որոնք կարող են լինել մասնավորի ձեռքում: Կխլեն մեկից, հետո կվաճառեն մյուսին, ժողովուրդը սրան չի ընդդիմանալու: Այլ բան է անցումը ԵԱՏՄ-ից ԵՄ: Այ, այստեղ կսկսվի իսկական մղձավանջը, որովհետեւ ամեն ինչ կփլվի՝ ե՛ւ մաքսատունը, ե՛ւ սպառումը: ԵԱՏՄ-ն միջոցների ու մարդկային ռեսուրսի ազատ տեղաշարժի համակարգ է, բայց այնտեղ՝ Եվրոպայում, այդպես չի լինի: Ո՞ւր եք գնալու, ինչպե՞ս, ո՞վ է ձեզ այնտեղ սպասում, Եվրոպային դուք պետք չեք` ոչ մի տեսքով կամ ձեւով: Ու այստեղ կլինի կրախը: Իսկ առայժմ ձեր ժողովուրդը լուռ է, ձայն չի հանում, երազում է, որ Եվրոպա է գնալու, ինչպես իր տուն:

- Հազիվ թե Հայաստանում մարդիկ դրան հավատում են, եթե նույնիսկ հավատում են, մի տասը տոկոսը, ոչ ավելի:

- Միեւնույն է, ով ինչ ասի՝ Փաշինյանի քարավանը գնում է: