Համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է խուզարկության թույլտվություն տվել ընդդիմադիր գործիչների տներում
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները:
Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է եւ ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է...
Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է...
Կներեք, որ չեմ հավատում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկել են նաև Բագրատ սրբազանի տունը: