Ձերբակալությունները չեն կանգնեցնի մաքուր քաղաքական գործընթացը. Քաղաքագետ
«Ստեղծված իրավիճակում գրեթե ցանկացած հաջորդ քայլը կվատթարացնի Փաշինյանի վիճակը»,-կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով, ախտորոշումն արդեն արված է, ու ձերբակալությունները չեն կանգնեցնի մաքուր քաղաքական գործընթացը։
«Սրբազանին ձերբակալելով՝ Փաշինյանը և նրա գործընկերները ազդանշան ուղարկեցին բոլորովին այլ ուժերի և փորձեցին կանգնեցնել բոլորովին այլ, բացարձակապես քաղաքական գործընթաց։ Բայց ցանկալի արդյունքի չեն հասնի»,-նշել է նա։