Ժողովուրդը թող չվախենա ոչ մի բանից. Միհրան Մախսուդյան
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան իրավապահ մարմինների կողմից բերման էր ենթարկվել գնդապետ Միհրան Մախսուդյանը։
Քննչական կոմիտեի դիմաց, բերման ենթարկվելիս, նա կոչ արեց պայքարը շարունակել, չվախենալ ոչ մի բանից։
Լրագրողի հարցին, թե խուզարկության ընթացքում իրավապահներն իր բնակարանից ինչ են տարել՝ Մախսուդյանը պատասխանեց.
«Ոչ մի բան»։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն էին իրականացրել Մախսուդյանի ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում։