Լուսանկարներում քաղաքացիական զենքեր են՝ ակոսափող և ողորկափող, որոնք ցանկացած մարդ կարող է քննություն հանձնել, տեղեկանքները հավաքել ու խանութից գնել. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քննչականը զենքերի և փամփուշտների լուսանկարներ է հրապարակել, որ խուզարկություններում գտել են։
Լուսանկարներում քաղաքացիական զենքեր են՝ ակոսափող և ողորկափող, որոնք ցանկացած մարդ կարող է քննություն հանձնել, տեղեկանքները հավաքել ու խանութից գնել։
Միայն 1 միավորի վրա մոտս կասկած առաջացավ, որ կարող է օրինական չլինել, բայց վստահ չեմ պնդի։
Բայց ամենախնդալուն, որ քննչականը նաև նկարել է ու որպես «ապացույց» արմատուրայի վաճառքի ցուցանմուշներն է դրել։
Ասենք՝ լո՞ւրջ։ Ո՞ւմ եք ծաղրում»: