Սա քաղաքական հիստերիա է, Նիկոլ Փաշինյանը խելագար է. Էլիզաբեթ Պետրոսյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին, ով PARA TV լրատվամիջոցի ղեկավարն է, տարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին։
ԱԱԾ-ն վաղ առավոտից նրանց տանը խուզարկություն էր իրականացրել, առգրավել են հեռախոսներ։
Էլիզաբեթ Պետրոսյանն այս ամենը որակում է քաղաքական հիստերիա։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ վերջացնի ընդդիմադիրներից վրեժ լուծելը, նույնն անելու է արդեն իր թիմակիցների հետ։
«Նա բոլորին ու ամեն ինչին կասկածում է, մի խոսքով՝ խելագար»,- հավելել է Պետրոսյանը։