Տարածվում է անհեթեթ և կեղծ տեղեկատվություն, այն մասին, թե «Սրբազան պայքարի» ձերբակալությունները հիմքերը տրամադրվել են իմ կողմից․ Սուրեն Պետրոսյանն արձագանքել է իր մասին տարածվող լուրերին
Սուրեն Պետրոսյանը գրել է․
«Տարածվում է անհեթեթ և կեղծ տեղեկատվություն, այն մասին, թե «Սրբազան պայքարի» ձերբակալությունների հիմքերը տրամադրվել են իմ կողմից (ձայնագրություններ, հեղաշրջման պլան և այլն)։
Նման կեղծ տեղեկտվություն տարածելու համար պետք է առնվազն լինել ոչ միայն անբարոյական, այլ նաև ունենալ լրջագույն խնդիրներ բանականության և տրամաբանության հետ, քանի որ ավելի քան մեկ տարի է, ինչ ես որևէ առնչություն չունեմ «Սրբազան պայքարի» և նրա որևէ անդամի հետ՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով։
Հ.Գ.
Սեփական տապալումների համար մեղավորների մոլեռանդ փնտրտուքի ճանապարհին չպետք է անցնել բարոյականության և բանականության սահմաններն այնպես, որ ինքդ էլ խճճվես դրանում»։