Իրանից Հայաստան տարհանված Հնդկաստանի 173 քաղաքացի վերադարձել է հայրենիք
Ավելի վաղ Իրանից Հայաստան տարհանված Հնդկաստանի 173 քաղաքացի վերադարձել է հայրենիք, հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն:Քաղաքացիները այսօր երեկոյանԵրևանից չվերթով Նյու Դելի են մեկնել։
Նրանց տարհանման հարցըքննարկվել էր ավելի վաղ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ:
Հիշեցնենք՝ Իրան-Իսրայել հակամարտության շրջանում Հայաստանը դիտարկվում էր որպես Իրանից օտարերկրյա քաղաքացիների տարհանման չորս ուղիներից մեկը: