Իշխանությունը բազմաքայլ օպերացիա է իրականացնում, որտեղ հատուկ ընտրված թիրախներ են` հավաքական դիմադրությունը կոտրելու և ճանապարհը «մաքրելու» տեսանկյունից․ Աբրահամյան
Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Կառավարիչն իր գլխավոր նպատակի իրագործան համար տարբեր շարժառիթներով` կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում ճանապարհ բացի իր` ավելի վաղ հայտարարած գործողությանը:
Իշխանությունը բազմաքայլ օպերացիա է իրականացնում, որտեղ թիրախավորվող անձինք, հատուկ ընտրված թիրախներ են` հավաքական դիմադրությունը կոտրելու և ճանապարհը «մաքրելու» տեսանկյունից»,-գրել է Աբրահամյանը։