Գերասիմ Վարդանյանը հայտնել է ոստիկանության զանգից հետո՝ կուսակցի անհետացման մասին
Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Արարատի մարզային ոստիկանությունից զանգահարել էին ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայկ Զաքարյանին՝ հրավիրելով ոստիականություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը:
Նա, նաև նշել է. «Վերջինս ասել էր, որ այս պահին չի կարող ներկայանալ և գնում է Էջմիածին, ինչից հետո մեր կապը կորել է ընկերոջ հետ, ենթադրվում է, որ ապօրինի ու հերթական քաղաքական շոուի բեմադրությամբ՝ մեր ընկերոջն առևանգել են»։